Ռուսական բանակը լայն ճակատով մտել է Կոստյանտինովկա (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը, գրավելով Պրեդտեչինոն, լայն ճակատով մտել է Կոստյանտինովկա։
Ավելի վաղ, Կոստյանտինովկայի արևելյան ծայրամասում հայտնվեցին առաջին գրոհային խմբերը` սկսելով ամրանալ քաղաքի արեւելյան ծայրամասի շինություններում։ Ապա սկսվեց հսկողության գոտու ծավալումը, եւ այս պահին քաղաքի ծայրամասային լայն շերտ արդեն վերահսկում են ռուսները: Նաեւ գրոհային խմբերն արդեն սկսել են խորանալ Կոնստանտինովկայի տարածք:
Տեղեկությունը հաստատում են նաեւ ուկրաինական աղբյուրները: «Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերը գրավել են Պրեդտեչինոն, Ստուպոչկին և առաջ են շարժվել դեպի Կոստյանտինովկայի արևելյան ծայրամաս», - նշում են ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։

