Մեկնարկել է Զելենսկու հետ Թրամփի հանդիպումն ընդլայնված կազմով (Տեսանյութ)
ՄիջազգայինՄեկնարկել է Զելենսկու հետ Թրամփի հանդիպումն ընդլայնված կազմով: ԱՄՆ նախագահը հասցրել է մի շարք մտքեր հնչեցնել.
Հունգարիայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովը կլինի երկկողմանի, Զելենսկին կապի մեջ կլինի, հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Կարծում եմ՝ նախագահ Պուտինը ցանկանում է վերջ դնել հակամարտությանը։ Կարծում եմ՝ նա ցանկանում է վերջ դնել ամեն ինչին, և նախագահ Զելենսկին ցանկանում է վերջ դնել ամեն ինչին։
Ռուսաստանի խորքերին հարվածը կհանգեցնի հակամարտության սրմանը։
Հնդկաստանը չի գնի ռուսական նավթ, եթե իրավիճակը սրվի։
Հունգարիան ծանր վիճակում է. այն կարող է այլևս չգնել նավթ Ռուսաստանից։
Հուսով եմ՝ պատերազմը կարող է ավարտվել առանց «Տոմահավկ» հրթիռների։
Կհաջորդի Թրամփ-Զելենսկի հանդիպումը փակ դռների հետևում՝ առանց մամուլի մասնակցության։

