Բա դուք ո՞վ եք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ սոցցանցի իր էջում անդրադարձել է Արագածոտնի թեմի առաջնորդի եւ 12 քահանաների ձերբակալություններից հետո իր հոգեւոր եղբայրների դեմ դուրս եկած դեռ հոգեւորական Տեր Արամին սոցցանցերում թիրախավորմանը: Հիշեցնենք` վերջինս այն անձն է, ում սուտ մատնություններով շաղախված հարցազրույցի հիման վրա թեմի առաջնորդը հայտնվեց կալանքի տակ, 12 քահանա՝ ձերբակալվեցին: «Հիմա էլ Հայ առաքելական եկեղեցու օծյալ քահանային Հուդա են կարգել ու ամեն տեսակ լուտանք են տեղում իր հասցեին… Դուք ո՞վ եք ընդհանրապես, որ մարդուն Հուդա կարգեք, 11 առաքյալներից մե՞կն եք, թե՞ Քրիստոսի տեղապահը։ Դուք ընդհանրապես քրիստոնյա՞ եք, հավատացյա՞լ եք, դուք ընդհանրապես ունա՞կ եք հավատալ որեւէ բանի՝ առանց տեսնելու։ Բա ո՞ւր են ձեր քրիստոնեական առաքինությունները, ո՞ւր են ձեր գթասրտությունը, համբերատարությունը, ողորմածությունը, սերը վերջապես, թե՞ դուք, Քրիստոսի պատգամին հակառակ՝ սիրում եք միայն նրանց, ովքեր ձեզ են սիրում…», - գրել է իշխանական պատգամավորը: Հարց է ծագում՝ իսկ դուք ո՞վ եք, պարոն Եղոյան, որ ժողովրդին քրիստոնեություն ուսուցանեք։ Դուք 11 առաքյալներից մե՞կն եք, թե՞ նոր ինքահռչակ Պետրոս։ Մեղադրվող քահանաները տարիներ շարունակ ծառայել են համայնքներին, մկրտել են ձեր ընտրողներին, կանգնել են հիվանդի, մահվան շեմին գտնվողի կողքին, իսկ դուք հիմա պաշտպանում եք նրան, ում սուտ մատնությամբ իրականացվում է  կեղտոտ ծրագիր։ Եվ վերջապես, իսկ ինչո՞ւ նման հարց Ձեզ մոտ չի ծագում, երբ ձեր գործընկերները մեկը մյուսի հետեւից օծյալ Ամենայն Հայոց կաթողիկոսին Կտրիճ Ներսիսյան են կոչում ու ամենակեղտոտ ածականներով ու մեթոդներով թիրախավորում:

Ի դեպ, մինչ հավատավոր ժողովուրդը սպասում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դատապարտող հայտարարությանը՝ Արագածոտնի թեմում կատարվածի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ընդունում է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանին, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս ԱՐԱՄ Ա-ի անունից Փաշինյանին է նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը Փաշինյանին է փոխանցել նաեւ Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Արամ Ա-ի այսպիսի պահվածքը գուցե նրա հետ ջերմ հարաբերություններ ունեցող ՀՅԴ-ական գործիչնե՞րը կարողանան բացատրել՝ սա ի՞նչ է:

Ամեն ինչ տեսել էինք, բայց որ եվրոպական արժեքներ քարոզող քաղաքական գործիչը խրախուսի ընտրություններին ընդդիմադիր գործչին մասնակցությունից զրկելը, սա արդեն նորություն է: «Ֆրանսիայի պետական խորհուրդը՝ այդ երկրի ամենաազդեցիկ ընդդիմադիր գործչի` Մարի Լպենի գործով ցույց տվեց, որ օրենքը պետք է գործի բոլորի հանդեպ հավասարապես՝ անկախ անունից, դիրքից կամ քաղաքական կշռից: Մարի Լպենը զրկվեց 2027 թվականի ընտրություններին մասնակցելու իրավունքից, որովհետեւ հափշտակել է հանրային միջոցներ: Պետությունը պաշտպանեց ժողովրդավարությունը», - ասում է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ: Լավ, եթե սա ժողովրդավարություն է, բա ավտորիտարիզմը ո՞րն է: Ում համար է գաղտնիք, որ Ֆրանսիայի այսօրվա իշխանության գլխավոր մրցակիցը հենց Մարի Լպենն էր, եւ ամեն կերպ փորձելու էին նրան չեզոքացնել: Իսկ գուցե Բաբաջանյանն իր այս հայտարարությամբ հո՞ղ է նախապատրաստում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ական իշխանությունն էլ նույն կերպ չեզոքացնի գլխավոր մրցակիցներին ու անունը դնի՝ ժողովրդավարություն:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում