Մենք չենք կարող լռել, երբ դավաճանությամբ և բռնաճնշումներով փորձում են մեզ պառակտել. հայտարարություն

Թեմա
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականները՝ Եկեղեցու դեմ շարունակվող ապօրինությունների ու հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ հանդես են եկել մի շարք հայտարարություններով:
 
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաներն այս օրերին տարբեր առիթներով սոցցանցերում ու լրատվական դաշտում իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունն են արտահայտում Հայաստանում օրեցօր ահագնացող հակաեկեղացական արշավի դեմ՝ գնահատելով այն անօրինական, հակաազգային ու կործանարար:
 
«Այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ կամ թույլ տալ, որ կործանեն մեզ, կամ պայքարել։ Մեր ազգի հոգևոր կորիզն անքակտելի է և մենք ընտրում ենք պայքարի մեր ձևը: Պայքարում ենք, որպեսզի աշխարհիկ իշխանությունը ոտնձգություն չկատարի Հայ Եկեղեցու, հոգևորականների, մեր սրբությունների և հայ ազգի հոգևոր զգացմունքների վրա։ Պայքարում ենք, որովհետև տեսնում ենք, որ դավաճանությամբ և բռնությամբ փորձում են մեզ ոտնակոխ անել, պառակտել ու կործանել»,- գրում է Տոլյատի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Զավեն քահանա Հայրապետյանը։
 
Տվեր քաղաքի հոգևոր հովիվ Տեր Արշակ քահանա Նազարյանի խոսքով՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև ազգային միասնության և արժեքային պատասխանատվության խորհրդանիշ, որի կազմաքանդումով աղճատվում է հայի ինքնությունը:
 
Ղրիմի Սիմֆորոպոլ քաղաքի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Խանանյանը կոչ է անում պաշտպանել հոգևորականներին եթե անգամ օրենքի գերակայության հույս չկա: «Այլ տարբերակ չկա, քան պաշտպանվել խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով»,- գրում է տեր հայրը և հավելում,- «հայկական պետական ​​կառույցների կողմից կազմակերպված հոգևորականների «որսը» մեր պատմության ցավալի էջերից մեկն է։ Եկեղեցին այս անգամ էլ կհաղթահարի այս փորձությունը, բայց չի դառնա զոհ, չի խոնարհվի մեր հոգևոր արժեքները ոչնչացնողների առջև և չի կատարի նրանց կամքը»:
 
Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Ավագյանը դատապարտում է բոլոր նրանց, ովքեր հարձակվում են հոգևորականների վրա և նշում, որ դրանք ավտորիտար ռեժիմի գործողությունների մի մաս են և կործանման են տանում երկիրը: Տեր հոր խոսքով՝ Եկեղեցու պաշտպանությունը համազգային առաջնահերթություն է:
 
Բառնաուլի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Հակոբյանը նույնպես քննադատում է թուրքական և ադրբեջանական շահերին ծառայող ՀՀ իշխանությունների գործողությունները. «Վրդովված ենք, բայց զգոն ու միասնական: Նոր ուժով, նոր եռանդով և առավել սիրով ծառայելու ենք Երկնավոր Տիրոջը, մեր Եկեղեցուն և մեր ժողովրդին»։
 
Վլադիվոստոկից Տեր Արտակ քահանա Սուլթանյանը գրում է, որ հակառակորդ երկրի հոգևոր առաջնորդի կողմից պարբերաբար հնչող հակահայկական կեղծ մեղադրանքներին զուգահեռ Հայաստանում կատարվում են բիրտ գործողություններ, որոնք ակնառու կերպով հաստատում են դրանց փոխկապակցվածությունը։ «Մեր երկրի ներսում ծավալվող հակաեկեղեցական պայքարը ոչ թե ներքին օրակարգ է, այլ արտաքին, թշնամական ուժերից թելադրված։ Ուստի յուրաքանչյուր հայ պետք է այսօր խորապես գիտակցի, որ լռությունը կործանարար է հայ ժողովրդի համար, քանի որ թիրախում հայտնվել է ոչ թե մեկ հոգևորական կամ մեկ թեմ, այլ մի ամբողջ Եկեղեցի»,- գրում է տեր Արտակը:
 
Մոլդովայի հոգևոր հովիվ Տեր Սերովբե քահանա Պատվականյանը վերահաստատում է իր աջակցությունը կալանավորված և ձերբակալված հոգևորականներին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին և համայնքի անունից կոչ անում վերջ դնել նման ստոր արշավին:
 
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Քերովբե քահանա Բարսեղյանն օրվա իշխանավորներին նմանեցնում է փարսեցիների, որոնք ժողովրդին ցույց են տալիս, թե բարի գործեր են կատարում, սակայն իրականում ամենատարբեր խարդախություններով ու խորամանկություններով, արդարադատութան քողի տակ մեծ չարիք են գործում: «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, բայց Աստված գիտի ձեր սրտերը, որովհետև այն, ինչ մարդկանց առաջ բարձր է, Աստծո առաջ նողկալի է (Ղուկաս 16։15)»,- գրում է տեր հայրը:
 
Տեր Աբգար քահանա Սողոմանյանը եկեղեցականների կալանավորումն ու ձերբակալություններն իշխանական վախերի հետ է կապում: Ըստ նրա՝ իշխանությունների հանդեպ ժողովրդի մեջ հասունացած հակակրանքը գնալով մեծանում է: «Նրանք հասկանում են, որ Եկեղեցին այն հենասյունն է, որի հետ ժողովուրդը հույս է կապում, հետևաբար զարամանալի չէ, որ հոգևորականներին թիրախավորում են, առաջնորդներին չեզոքացնում, վախի մթնոլորտ ստեղծում՝ իրենց իշխանությունը պահելու համար»,- նշում է տեր հայրը:
https://iravunk.com/sim/?p=325475&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ