Պուտինը կարող է Բուդապեշտ թռչել ցանկացած ուղղությամբ, որը նպատակահարմար կհամարի

Միջազգային

Բուռն քննարկում է սկսվել այն թեմայի շուրջ, թե ինչպես պետք է Պուտինը հասնի Հունգարիա` Բուդապեշտ` Թրամփի հետ հանդիպման: Քննարկվում են ամենապազ` ամենակարճ թռիչքուղուց` Ուկրաինայի տարածքով, մինչեւ ամենաէկզոտիկները: Օրինակ, ռուսական ռազմական փորձագետներից մեկն առաջարկում է այս տարբերակը` Կասպից ծով - Իրան - Թուրքիա - Միջերկրական ծով - Չեռնոգորիա - Սերբիա - Բուդապեշտ։ Թեժ է։ Կամ` Թուրքիա - Միջերկրական ծով - Սլովենիա - Բուդապեշտ է։ Թուրքիան եւ Միջերկրաիան ծովը վտանգավոր չի համարվում: Հետո` «ԵՄ մուտքի կետը Սլովենիան է։ Նրանք պաշտում են Թրամփին և հպարտանում են, որ իրենց հայրենակիցը Միացյալ Նահանգների առաջին տիկինն է։ Սլովենիան, որի դրոշը այդքան նման է Ռուսաստանի դրոշին, ունի ելք դեպի ծով և նաև սահմանակից է Հունգարիային...»։ Ըստ այդմ, աղբյուրը բացատրում է նաեւ, թե ինչու է Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցում, ըստ Յուրի Ուշակովի` ««Բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի կնոջ՝ Մելանյա Թրամփի անձնական ջանքերը՝ ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու համար, և խնդրել է ԱՄՆ նախագահին փոխանցել իր լավագույն մաղթանքները»։ Եվ բոլորը հասկացան. Պուտինը ասպետական ​​ջենտլմեն է, սիրում է երեխաներին և որոշել է նաև Թրամփին հաճոյանալ. ուստի նա շնորհակալություն հայտնեց նրան։ Բայց այս գովասանքի մեջ կա մի բան, որը, կարծես, դեռ ոչ ոք չի նկատել»։ Այն է` Պուտինը կարող է թռչել Մելանիի հայրենի երկնքով:

Այլ տարբերակներից էլ է խոսվում` Բելառուս-Լեհաստանով, Սլովակիայով, Սեւ ծովով եւ Ռումինիայով, Բուլղարիայով, Բալթիկ ծովի վրայով, ապա` Գերմանիայով, Ավստրիայով կամ Չեխիայով: Բայց դա էլ է վտանգավոր. «Ի՞նչ կլինի, եթե Պուտինի հետ ինչ-որ բան պատահի, և այն ստիպված լինի վայրէջք կատարել: Նրանք՝ անշուշտ, Մերցի գլխավորությամբ գերմանացիները, հեշտությամբ կդիմավորեին Պուտինին հետևյալ խոսքերով. «Մենք ձեզ համար ինքնաթիռ ենք պատրաստել՝ դեպի Հաագա»»:

Թերեւս, այս բելեր վարկածները մեկ բան հաշվի չեն առնում. որտեղից էլ Պուտինի ինքնաթիռը հասնի Բուդապեշտ, այն, մեկ է, պետք է մտնի ՆԱՏՕ-ի գոտի, քանի որ հենց Հունգարիան է ՆԱՏՕ-ական երկիր: Ըստ այդմ, Պուտինի անվտանգության անմիջական պատասխանատուն, ՆԱՏՕ-ի տարածքը հատելուն պես, Թրամփն է: Բոլոր երաշխիքները հենց Թրամփն է տալիս, եւ վայ այն երկրին, որտեղ Պուտինի ինքնաթիռը խնդիր կունենա: Իսկ եթե լինի հարձակում, ապա պատասխանը կլինի անմիջապես` միջուկային հարվածի տեսքով, որպես Ռուսաստանի անվտանգությանը հասցված ամենաուղիղ հարձակում: Ընդ որում, դա մեկ բան կնշանակի` Երրորդ համաշխարհային պատերազմ. այլ տարբերակ պարզապես չկա:

Իսկ դա նշանակում է, որ Պուտինը կարող է Բուդապեշտ թռչել ցանկացած ուղղությամբ, որը նպատակահարմար կհամարի: Միգուցե բացառությամբ Ուկրաինայի` ավելորդ եռուզեռ թույլ չտակու համար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում