Մենք ահաբեկիչներ չենք, ազատաբերներ ենք. Չախալյանի ուղերձը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ից
ՆերքաղաքականԱզգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ Նուբարաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Ազատաբերնե՛ր,
Նախևառաջ ուզում եմ նշել՝ իմ մոտ տպավորություն է առաջացել, որ ՔԿ-ն և դատախազությունն ահաբեկչություն բառը ճիշտ չեն ընկալում և ապագայում այս ակնհայտ հանգամանքը կարող է ավելի լուրջ խնդիրների առջև կանգնեցնել ոչ միայն ողջ դատաիրավական համակարգը, այլ մեզ բոլորիս՝ այս ֆարս դատավարություններով ամբողջ աշխարհի առջև խայտառակելով ու վարկաբեկելով ՀՀ-ին:
Բոլորի համար է ակներև՝ մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք՝ ազատարարներ, ամբողջական անմնացորդ նվիրված Հայաստանի վերածննդի և ազատագրման գաղափարին: Եվ վստահաբար եմ ասում, Աստծո օրհնությամբ, ճաղերի հետևում լինի, թե ազատության մեջ, մենք լուծելու ենք մեր առջև դրված խնդիրը և Ազատություն ու ժողովրդավարություն ենք բերելու Հայաստանին և հայ ժողովրդին: Բաղձալի՛ Ազատություն»:

