Պուտինի առաջիկա թռիչքը դեպի Բուդապեշտ՝ Թրամփի հետ հանդիպման համար, կապված է լուրջ ռիսկերով.Ալեքսանդր Կոց
ՄիջազգայինՌուս ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա թռիչքը դեպի Բուդապեշտ՝ Թրամփի հետ հանդիպման համար, կապված է լուրջ ռիսկերով։ Նրա խոսքով՝ Հունգարիան չունի ծովային սահման, իսկ Ռուսաստանը չի սահմանակցում այդ երկրի հետ, ինչը ստիպում է կառուցել բարդ և վտանգավոր օդային երթուղի՝ անցնելով անբարյացակամ պետությունների տարածքների մոտով։
Կոցը շեշտել է, որ Ուկրաինայի տարածքով անցնելը պարունակում է ուղղակի հարվածի վտանգ նախագահական ինքնաթիռի նկատմամբ, իսկ Բալթյան երկրներում և Գերմանիայում առկա են անհայտ անօդաչուների սպառնալիքներ։ Նա առաջարկել է ամենաանվտանգ տարբերակը՝ Թռիչքով անցնել Անդրկովկասով, Իրանի, Թուրքիայի, Միջերկրական ծովի, Չեռնոգորիայի և Սերբիայի տարածքով։ Լրագրողի գնահատմամբ՝ այցը «բարդ խնդիր է Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար», իսկ Արևմուտքը, մասնավորապես Մեծ Բրիտանիան, կարող է փորձել խոչընդոտել գործընթացը։

