Թրամփը գլոբուսի վրա գտել է Հարավային Կովկասը և որոշել է այստեղ խաղաղություն հաստատել
ՎերլուծությունՆախ Եկեղեցու մասին։ Փաշինյանի հարձակումները որոշակի դադար ունեցան, բայց հազիվ թե նա հրաժարվել է Եկեղեցին իրեն ենթարկելու մտքից: Այսպես նա ոչ միայն կատարում է ադրբեջանա-թուրքական պատվերը, այլև ինքն իրեն վեհացնում է Կաթողիկոսի աստիճանի՝ անտեսելով օրենքները։ Կաթողիկոսներին կամ Եկեղեցու գերագույն այրերին փոխելու իրավունք չունի ոչ ոք, դա Աստծո օծյալ ի կարգավիճակ է, սակայն Փաշինյանի համար դա խոչընդոտ չէ։
Կարելի է հիշել իշխանությունը զավթելու ծրագրով, Գյումրիից նրա մուտքը Երևան՝ Մովսեսի գավազանը ձեռքին, շահագործելով այն անվիճելի նախատիպը՝ Աստվածային հավասարության հավակնությամբ։ Եկեղեցու վրա որը նրան չի ենթարկվում, հարձակումների հրատապ պատրվակը, կաթողիկոսի ելույթն էր Շվեյցարիայում ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդում, որտեղ նա հայտարարեց Ադրբեջանի կողմից պատմական և հոգևոր հուշարձանների ոչնչացման մասին, խոսեց Արցախում ցեղասպանության, պատերազմին Թուրքիայի մասնակցության, ռազմագերիների, արցախցիների հայրենի հող վերադառնալու իրավունքի մասին։ Փաշինյանի արձագանքը եղավ հաջորդ օրը։ Նա անգամ կարճատև դադար չվերցրեց իր հովանավորների՝ Ալիևի և Էրդողանի հրամանները կատարելու համար և անմիջապես նետվեց կատարել դրանք, չնայած, որ մեր երկրում Եկեղեցին անջատ է պետությունից։ Ըստ երևույթին, նա պատրաստ էր։
Համաձայն Սահմանադրության, պետական մարմինները չեն կարող որևէ կերպ ազդել կաթողիկոսի ընտրության գործընթացի վրա, ուրեմն Փաշինյանը չի կարող նշանակել իր սեփականին։ Կաթողիկոսն ընտրվում է եկեղեցական համայնքների ընտրված ներկայացուցիչների երկու երրորդի և եպիսկոպոսների խորհրդի մեկ երրորդի ձայներով, որոնցից երկուսին Փաշինյանը կեղծ մեղադրանքներով բանտարկել է։ Ըստ եկեղեցական կանոնների՝ կաթողիկոսը, որպես Աստծո օծյալ, ընտրվում է միայն այն ժամանակ, երբ ներկայիս կաթողիկոսը հեռանում է այս մեղավոր աշխարհից, Աստված նրան առողջություն և երկար կյանք տա։ Մնում է միայն ժողովրդական պոռթկում ձևացնել եւ ամբոխին ուղղորդել Եկեղեցին գրավելու՝ էլեկտրացանցերի ռեյդերական զավթման փորձն ունենալով, որն, ի դեպ, մինչ օրս հաջողվել է, չնայած Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի կողմից գրավումն անօրինական ճանաչելը։ Ավելին, Փաշինյանի հատկապես ինտելեկտուալ կողմնակիցները կարծում են, որ զավթումից հետո էլ դրանց սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ դարձյալ կեղծ մեղադրանքներով բանտարկված, պետք է շարունակի ներդրումներ կատարել Փաշինյանի խլած էլեկտրացանցերում։
Ի դեպ, օգոստոսի 14-ին Տիգրան Դավթյանի նախագահությամբ կոռուպցիայի դեմ պայքարի դատարանը որոշեց Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգել ևս երկու ամսով։ Փաստաբանների կարծիքով՝ որոշումը հիմնված էր հնարավոր «փախուստի և քննությանը խոչընդոտելու» վրա, որը ոչ մի արդյունք չտվեց։ Ստացվում է ցանկացած մեկը կարող է բանտարկվել, բայց իշխանությունների կամայականությունները «գունավոր հեղափոխությունների» նվաճումներից են, իսկ հեղափոխականների հովանավորները դրանք քողարկում են ժողովրդավարության և առաջընթացի մասին անհեթեթություններով․ այն է խաղաղ ցուցարարների դեմ խլացնող նռնակների օգտագործում և կառավարությամբ ոչ այնքան հիացած անձանց ձերբակալություններ։
Պարզապես Եկեղեցու զավթումըը, ինչպես նշվում է «NK»-ում հրապարակված հոդվածներում, ուղղակի ձախողվեց. այժմ մնում է միայն ամբոխ հավաքել, որն էլ, ենթադրաբար, արտահայտելու է ժողովրդի կամքը։ Այն պետք է ներկայացված լինի աղանդավորներով, ոստիկաններով և՝ քաղաքացիական հագուստով գաղտնի ծառայությունների գործակալներով, բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներով, որոնց իշխանությունները կարող են սպառնալ աշխատանքից ազատումով, և խուլիգաններով, սրանց էլ կարող է ոգևորել եկեղեցու արժեքավոր իրերը թալանելու հնարավորությունը։ Միայն Լոնգինոսի նիզակը՝ Գեղարդը, ինքնին արժեք է։ Եվ բռնագրավված արժեքների պահոցները, մասնավորապես Բրիտանական թանգարանը, նույնպես կարող են հետաքրքրված լինել դրանով, քանզի նիզակին կարելի է հասնել զարտուղի ճանապարհով։
Այնուամենայնիվ այս հրաշալի ծրագիրն իրականացնելիս, իշխանությունները դժվարությունների հանդիպեցին, դժվարություններ, որ չէին կարող հաղթահարվել լիովին հնազանդ ոստիկանության, դատարանների և դատախազների սովորական հրամաններով։ Արդյունքում, ամենամեծ աղանդները հայտարարեցին, որ չեն մասնակցելու եկեղեցու դեմ բողոքի ցույցերին: Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին, միայն մեկ դպրոցի տնօրեն ոգևորություն ցուցաբերեց: Պետական հատվածի մնացած աշխատակիցները ոչ միայն ոգևորություն չցուցաբերեցին, այլև հայտարարեցին, որ շարժմանը միանալու դեպքում, կլինեն եկեղեցու կողքին: Քաղաքացիական հագուստով ոստիկանները վախենում են բացահայտվելուց, քանի որ ամբոխը տեսախցիկով կնկարահանվի, ինչը կհեշտացնի նրանց նույնականացումը, հնարավոր է՝ իրենց գործընկերների օգնությամբ: Ավելին, որոշ ոստիկաններ և անվտանգության ծառայության աշխատակիցներ հայտարարել են հրաժարականի մասին՝ եկեղեցու վրա հարձակվելու հարկադրանքի պատճառով: Մնացած խուլիգանները, որոնցից մի քանիսին կարող են խոստանալ ներել խաղային պարտքերը, մնում են: Բողոքող հանրության այս հատվածը, անկախ նրանից, թե ինչի դեմ է բողոքը, բնույթով անկառավարելի է և առանց ոստիկանական մեծ ուժերի՝ հակված է անարխիայի, այն է ՝ սահմանված սցենարից դուրս գալ:
Առաջացած դժվարությունների պատճառով Փաշինյանը ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը, սակայն Եկեղեցին ենթարկելու գաղափարը նրան երբեք չի լքում: Նա չկարողացավ կաշառել հոգևորականներին, և, բացի կարգալույծ քահանաներից, ոչ ոք նրան չմիացավ: Տերունական աղոթքը կարդացող սովորական հավատացյալներից էլ չխոսենք։ Ուրեմն թուրք-ադրբեջանական պատվերը, այլ պատվիրատուներ դեռ չեն երեւում, ստիպված կլինի սպասել։ Սակայն խնդրի լրջությունը չի թուլանում, քանի որ եկեղեցին հեղինակավոր է, ամուր արմատավորված է առօրյա կյանքում, ցանցային կառուցվածք ունի, ինչը կարող է լուրջ դիմադրության աղբյուր դառնալ թուրք-ադրբեջանական էքսպանսիոնիստական ծրագրերի դեմ։
Ի դեպ, եկեղեցու դեմ պայքարը հատել է Հայաստանի սահմանները։ Նիժնի Նովգորոդում քահանա Սեբեոս Ղալաչյանը Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցության անդամ Նարեկ Գրիգորյանին մերժել է երեխայի մկրտության կնքահայր լինել՝ պնդելով, որ կնքահայրը պետք է գոնե հարգի Եկեղեցին և ճանաչի Հայ Առաքելական Եկեղեցու կանոնները։ Դրանից հետո Գրիգորյանը կրկին լուտանքներ հնչեցրեց և սպառնաց «դուրս շպրտել» կաթողիկոսին նստավայրից։ Ինչպես ասում են՝ կուզիկ գերեզմանը կուղղի։
Ավելին, վտանգ է սպառնում Մատենադարանին՝ հին ձեռագրերի պահոցին, որոնցով Բրիտանական թանգարանը, բնականաբար, հետաքրքրված է։ Հաշվի առնելով Հայաստանը Մեծ Թուրանի մաս դարձնելու ծրագիրը, ձեռագրերը կարող են տեղափոխվել Բրիտանական թանգարան։
Այժմ՝ հաջորդ տարի Հայաստանում կայանալիք ընտրությունների մասին, որոնց իշխանությունները բացահայտորեն պատրաստվում են՝ փորձելով ամրապնդել Հայաստանի գաղութացումը։ Նրանց առաջնահերթությունն, անշուշտ, թափանցիկությունը չէ, այլ իշխանության պահպանումը։ Եվ այս պայմաններում, ինչպես կասեր Մեծ Առաջնորդը, հաղթում է նա, ով հաշվում է։ Նույնիսկ եթե ընդդիմությունը 100%-ով հաղթանակ տանի, այն կարող է ստանալ ընդամենը 10%, և դա իշխանությունների ողորմածության շնորհիվ։ Վարչական ռեսուրսները սովորաբար գնահատվում են 10-15%, և սա դեռ չհաշված նախորդ ընտրություններում նոր կառավարության բացահայտ կեղծիքները։ Ընդդիմությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տարած հաղթանակներն է տոնում, մասնավորապես Շիրակում, որտեղ իշխանությունները անհրաժեշտ մեծամասնություն չապահովեցին և սա նրանց համապետական ընտրություններում հաղթելու պատրանք է տալիս։ Մինչդեռ ընդդիմության հաղթանակի միակ ճանապարհը անխուսափելի կեղծիքների դեմ ժողովրդական բողոքի ակցիա հրահրելն է։ Այս իրավիճակում Փաշինյանի համար միակ տարբերակը արտակարգ դրություն հայտարարելն է՝ հետևելով Զելենսկու օրինակին Ուկրաինայում։ Ալիևը ստիպված կլինի սադրանք սկսել՝ անշուշտ Փաշինյանի համաձայնությամբ, որպեսզի նրան պատրվակ տա նման արտակարգ դրություն մտցնելու համար։ Ընտրական սցենարներում սա պետք է հաշվի առնել։
Ինչ վերաբերում է Թրամփի, Ալիևի և Փաշինյանի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հանդիպմանը։ Ակնհայտ է, որ Փաշինյանի համար, ով ծնունդով հայկական փոքրիկ գյուղից է, սա քաղաքական կարիերայի գագաթնակետն է՝ Թրամփի հետ ձեռք սեղմելը, մտերիմ լինելը, Թրամփի՝ նրան «հրաշալի տղա» որակելը, ինչը Փաշինյանը կարող է բավական լուրջ ընդունել։ Ստորագրվել է հռչակագիր՝ ընդհանուր առմամբ ամենայն բարու հաղթանակը ամենայն չարիքի դեմ, բայց այնտեղ ոչ մի խոսք չկա Արցախում Ալիևի վերցրած գերիների մասին։ Պետք է ասել, որ Փաշինյանին նույնպես ձեռնտու չէ նրանց վերադարձը, քանի որ նրանք կարող են լարվածություն առաջացնել Հայաստանի քաղաքական դաշտում, և այստեղ, կրկին, Ալիևի և Փաշինյանի ցանկությունները համընկնում են։ Ի դեպ չափազանց շատ կլինի՝ Թրամփի հայտարարությունից համարժեքություն պահանջելը հաշվի առնելով Հարավային Կովկասի հեռավորությունը Միացյալ Նահանգներից։ Հավանաբար նրան, դա ցույց են տվել գլոբուսի վրա։
Հռչակագրում կետ կա՝ կողմերի համաձայնության մասին՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը Ալիևի համար անվերապահ հաղթանակ է, քանի որ ռազմական ուժի չկիրառումը հստակ ամրագրված է այս խմբի փաստաթղթերում, որն Ալիևը կոպտորեն խախտել է և շարունակում է խախտել։ Հետագայում, Հայաստանից կպահանջվի աշխատել «Թրամփի ճանապարհ՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման » նախագծի մշակման վրա հայկական տարածքում: Անվանումն, անշուշտ, շոյում է Թրամփի ինքնասիրությունը. Այս նախագծի մշակումը կնշանակի կապի միջոցները հանձնել Թրամփին, ինչը կնշանակի նաև զենքի և ռազմական կոնտինգենտների տեղափոխության անվերահսկելիություն: Հաշվի առնելով Միացյալ Նահանգների անմիջական ներգրավվածությունը իսրայելա-իրանական հակամարտության մեջ, և որը ոչ մի կերպ չի կարող դադարեցվել, սա կնշանակեր իրանամերձ տարածքները վերածել ռազմական ներխուժման ցատկահարթակի: Այստեղից էլ՝ իրանական իշխանությունների կոշտ արձագանքը և Իրանի նախագահ Պեզեշկյանի՝ Հայաստան այցի նախապատրաստական աշխատանքները՝ կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար: Թե որոնք են, չի նշվում:
Թրամփին, ըստ երևույթին, զեկուցել են, որ Սյունիքը հարուստ է հանքային պաշարներով, ինչը մեծացրել է նրա հետաքրքրությունը Միացյալ Նահանգներից երկրագնդի հակառակ կողմում գտնվող տարածաշրջանի նկատմամբ: Ավելին, տարածաշրջանում՝ նրա հնարավոր ներկայությունը «Թրամփի կամրջի» տեսքով, որը հաստատվել է մասնավոր ռազմական ընկերության կողմից, կարող է բարձրացնել նրա խաղադրույքները Պուտինի հետ բանակցություններում: Մի բան, որ նա հաստատ, գիտի այն է, թե ինչպես, բարձրացնել խաղադրույքները:
Հռչակագրից բացի, նախաստորագրվեց ավելի ընդարձակ «ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր», որը նախատեսում է երրորդ կողմի ուժերի՝ ընդհանուր սահմանի երկայնքով չտեղակայելու պարտավորություն, հիմնականում՝ Ռուսաստանը նկատի ունենալով: Այսինքն թե Թրամփի խաղաղասիրությունից բացի, ոչինչ չի կարող կանխել Ալիևի ներխուժումը Հայաստան, ԱՄՆ-ն կարող է ցանկացած պահի հայտարարել, որ հանգամանքները փոխվել են, և գրողը տանի ցանկացած համաձայնություն, ինչպես նրանք ցույց տվեցին վերջերս Սիրիայում՝ իրենց պաշտպանության տակ գտնվող քրդերին թողնելով ճակատագրին հույսին, այսինքն՝ ենթարկելով թուրքական ռմբակոծություններին: Ճիշտ է, Թրամփը այս ռմբակոծությունները «վատ գաղափար» անվանեց, ինչը կարելի է ենթադրել, պետք է հանգստացներ դրանց ենթարկվածներին։
2025 թվականի օգոստոսի 11-ին Նիկոլ Փաշինյանը մանրամասն զեկույց ներկայացրեց Վլադիմիր Պուտինին ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպման արդյունքների վերաբերյալ: Ռուսաստանի նախագահը նշեց Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն ապահովելու քայլերի կարևորությունը և հաստատեց Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան: Սակայն դա պետք է համապատասխանի 2020-2022 թվականների հայտնի եռակողմ բարձր մակարդակի համաձայնագրերին, որոնք ներառում էին տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը: Ենթադրաբար՝ առանց որևէ «Թրամփյան կամուրջների»: Դրան ավելացրեք Ադրբեջանի հետ լարված հարաբերությունները, որտեղ Ալիևն, ըստ էության, իրեն հռչակել է «Մեծ Թուրան» նախագծի կատարող, ուրեմն առավել ևս քիչ հավանական է, որ Ռուսաստանը կողջունի ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Միացյալ Նահանգների ներթափանցումը Հարավային Կովկաս՝ կամա թե ակամա ճանապարհ հարթելու «Մեծ Թուրան» նախագծի իրականացման համար: Ի դեպ, սա սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև հենց Ռուսաստանին:
Հարկ է հիշել պատգամավոր և քաղաքագետ Մուսաբեկովի վերջին հայտարարությունները, թե«Ադրբեջանի բանակը զգալիորեն գերազանցում է Կովկասում ռուսական ուժերին և ունակ է դրանք ավերակների վերածել»։ Ըստ երևույթին, նա Ալիևի՝ մեծության մանիայի ստվերի տակ է մնացել, որը նախկինում հայտարարել էր, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության զարգացումը կդառնա Ռուսաստանին ճնշելու և Բաքվի դիրքերը Հարավային Կովկասում ամրապնդելու գործիք։ Դեռևս հույս կա, որ Ռուսաստանին սա մտահոգում է։
Ակնհայտ է, որ Թրամփն հիմա զբաղված է Իրանով, որը Չինաստանին էներգակիրներ է մատակարարում, և Իրանի նկատմամբ հաղթանակը, այս կամ այն կերպ, կթուլացնի Չինաստանի տնտեսական հզորությունը։ Դա այսօր։ Իսկ վաղը նա կարող է սկսել Ռուսաստանի հետ պատերազմում երկրորդ ճակատի պատրաստումը, ինչի մասին այդքան մտահոգված են Թուրքիան և Ադրբեջանը։
Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստի գնդապետ, Երևան
«Փաշինյանի համար, ով ծնունդով փոքրիկ հայկական գյուղից է, սա քաղաքական կարիերայի գագաթնակետն է. Թրամփի հետ ձեռքսեղմումը, մոտ գտնվելը, Թրամփի կողմից նրան «հրաշալի տղա» որակելը, ինչը նա կարող է բավականին լուրջ ընդունել:»
https://iravunk.com/sim/?p=325443&l=am/

