Թրամփը մամուլի ասուլիսում մի շարք մանրամասները է հայտնել Պուտինի հետ հեռախոսազրույցի եւ սպասելիքների մասին
ՄիջազգայինԹրամփը մամուլի ասուլիսում մի շարք մանրամասները է հայտնել Պուտինի հետ հեռախոսազրույցի եւ սպասելիքների մասին: Ամենագլխավոր միտքը, թերեւս, կարելի է ԱՄՆ նախագահի այս խոսքը համարել` «Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ կարող էր վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի, բայց դա տեղի չի ունենա»:
Նախագահ Թրամփը նաեւ ասել է.
ԱՄՆ-ն ինքն է կարիք ունի «Տոմահավկ» հրթիռների. մենք չենք կարող սպառել մեր պաշարները՝ դրանք Ուկրաինային մատակարարելով։
Լրագրողի հերցին, թե` Պուտինը փորձե՞լ է համոզել ձեզ հրաժարվել Ուկրաինային «Տոմահավկ» վաճառելուց, Թրամփն արձագանքեց. «Իհարկե։ Կարծում էիք, որ նա կշնորհակալությո՞ւն հայտնի և կասի` առաջ գնացեք, վաճառեք դրանք, ես կողմ եմ։ Ես Պուտինին ասացի. «Կարո՞ղ է դեմ լինեք, եթե ես մի քանի հազար «Տոմահավկ» տամ ձեր ընդդիմությանը»։ Նրան դուր չեկավ այդ միտքը», - կատակեց ԱՄՆ նախագահը»։ «Ես իսկապես գնահատում եմ Պուտինի քայլերը, որոնցով փորձում են ինձ կանգնեցնել Ուկրաինային հրթիռներ վաճառելուց», - անսպասելիորեն ավելացրեց նա։
Թրամփը խոստովանեց, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
«Եվրոպան ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, բայց նրանք չեն կարող դա անել։ Ես կարող եմ դա անել։ Կարծում եմ՝ մենք կարող ենք դա անել», - հավելեց նա։
Պուտինի հետ զրույցն այնքան արդյունավետ էր, որ կարող է հանգեցնել խաղաղության: Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում, ասաց Թրամփը։
ԱՄՆ պետքարտուղարն արդեն կազմակերպում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ մոտալուտ հանդիպումը.
«Ռուբիոն կհանդիպի իր գործընկեր Լավրովի հետ։ Նրանք շուտով կհանդիպեն, շուտով կորոշեն ժամանակն ու վայրը, հնարավոր է՝ արդեն խոսել են»։
Թրամփը հավելել է, որ Պուտինի և Զելենսկու միջև «վատ հարաբերությունների» պատճառով ստիպված կլինի առանձին հանդիպումներ անցկացնել նրանց հետ։
Նա կրկնել է, որ Պուտինի հետ իր հեռախոսազրույցը «շատ լավ» է անցել։ «Պուտինի հետ զրույցը այնքան արդյունավետ էր, որ կարող է հանգեցնել խաղաղության»,- կարծում է ԱՄՆ նախագահը։

