Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

Հասարակություն

Հոկտեմբերի 16-ին նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսների և հայաստանյան թեմակալ առաջնորդների ժողով, այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Մասնավոր անդրադարձ կատարվեց հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված դատապարտելի գործողություններին։ Այս կապակցությամբ եպիսկոպոսները հանդես եկան հայտարարությամբ։ Վրդովմունքով տեղեկացանք, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահ համակարգի ներկայացուցիչները թեմի Առաջնորդի, հոգևոր սպասավորների և աշխարհական աշխատակիցների նկատմամբ իրականացրել են ապօրինի գործողություններ, որոնք ուղեկցվել են բացարձակապես չպատճառաբանված ու անհիմն խուզարկություններով, խաբեությամբ բերման ենթարկելու, բերման ենթարկված անձանց գտնվելու վայրերը ծածուկ պահելու, փաստաբանական աջակցություն ստանալու հնարավորությունից զրկելու հակաօրինական դեպքերով։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ նույն ամոթալի ոճով կալանք է կիրառվել Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Տ․ Գարեգին քհն․ Արսենյանի նկատմամբ, կալանքի միջնորդություն է ներկայացվել թեմի գլխավոր հաշվապահի վերաբերյալ։

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը, թիրախավորելով եկեղեցականներին և իշխանական լծակների չարաշահմամբ՝ բռնաճնշումներ և վարկաբեկիչ գործողություններ իրականացնելով հոգևոր սպասավորների և Եկեղեցու աջակիցների նկատմամբ։ Հակաեկեղեցական ապօրինի այս գործողություններով անթաքույց ոտնահարվել և արհամարհվել են նաև հավատավոր մեր ժողովրդի հոգևոր զգացումները, փակվել են եկեղեցիներ, չեղարկվել են նախապես ծրագրված ծիսական արարողություններ, առանց քահանաների կատարվել են հուղարկավորություններ։

Ցավալի այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը և անձամբ երկրի վարչապետը, որ տևական ժամանակ ատելության խոսք ու անհանդուրժողականություն է տարածում Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ, բացահայտ ոտնձգություններ կատարում Եկեղեցու դարավոր կարգերի հանդեպ։ Ըստ այդմ էլ այս ակնհայտ ոչ իրավական քրեական գործընթացների քաղաքական բնույթն ակնառու է դառնում, երբ դրանք անմիջապես հաջորդում են վարչապետի՝ Հայոց Եկեղեցին թիրախավորող հայտարարություններին։

Մեր կոչն է ՀՀ դատական և իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում և տուրք չտալ պաշտոնեական լիազորությունները չարաշահող պետական գործիչների կամայականություններին և խմբային շահերին։ Պետական լծակները պետք է ծառայեն բացառապես ազգային անվտանգության, հանրային համերաշխության և բարօրության կարևորագույն նպատակներին և ոչ թե դառնալով հաշվեհարդարի գործիք՝ առաջ բերեն ներազգային թշնամանք ու պառակտում։ Հոգևոր մեր սպասավորներին և հավատավոր մեր ժողովրդին հորդորում ենք չընկրկել, ամուր մնալ հավատքի ու աղոթքի մեջ, չերկնչել վտանգներից ու սպառնալիքներից և ամենայն ջանք ի գործ դնել ընդդեմ երկրում տեղ գտնող անարդարությունների և անօրինականությունների։

Թող Տերը ուժ և զորություն պարգևի ազատազրկված մեր եղբայրներին և զավակներին, անսասան պահի մեր երկիրն ու Առաքելական Մեր Սուրբ Եկեղեցին այսօր և միշտ։ Ամեն»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում