Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ

Արխիվ 16-20

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը՝ իշխանությունների բռնաճնշումների նոր ալիքի առիթով․

«Հոկտեմբերի 15-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչները հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներխուժել են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարան, թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններ, խուզարկություններ իրականացրել։ Ապա ձերբակալվել են թեմի առաջնորդը, 12 քահանա ու մի շարք աշխատակիցներ։ Իսկ արդեն այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու քահանաներից մեկը կալանավորվել են։

 

Տեղի ունեցածը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևոր դասի դեմ իշխանությունների կողմից տեւական ժամանակ շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական դրվագն է։

Այս զարգացումներին նախորդել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ շինծու քրեական վարույթը, նրա առաջնորդարանում և կեցավայրում իրականացված խուզարկությունները, կալանավորումը, դատավարության անվան տակ կազմակերպված ֆարսը և վերջապես՝ ապօրինի դատավճիռը, որով վերջինս դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։

Արագածոտնի թեմի սպասավորներին ուղղված շինծու մեղադրանքը հիմնված է Հանրային հառուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ տեր Արամ քահանա Ասատրյանի «վկայության» վրա, որը «Իրազեկ քաղաքացիների միության» նախագահ Դանիել Իոանիսյանը որպես հաղորդում հանցագործության մասին ներկայացրել է ՀՀ Գլխավոր դատախազին։ Տեր Արամ քահանա Ասատրյանի այդ ելույթից հետեւում է, որ մի կողմից մենք գործ ունենք անսկզբունքային մի մարդու հետ, որն իր իսկ խոստովանությամբ խախտել է սեփական համոզմունքները՝ բազմիցս մասնակցելով ընդդիմության հանրահավաքներին, մյուս կողմից՝ որպես «հարկադրանքի» ապացույց ներկայացրել է հտեւյալ անհեթեթ հիմնավորումը. «պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում»։

Իշխանությունների կողմից կիրառվող հալածանքների եւ քաղաքացիական ազատությունների դեմ հարձակումների «օրինականացման» գլխավոր մատնիչ-մահակ դարձած Դանիել Իոանիսյանը նույն կերպ չէր վարվել երբ, ի տարբերություն վերը նշված անհիմն գործի, Գյումրու ընտրություններին ընդառաջ իշխող ուժի կազմակերպած եզրափակիչ հանրային հավաքին ուսուցիչներին եւ բուժհիմնարկների աշխատակիցներին հարկադրաբար բերելու մասին բազում իրական հանցանշաններ պարունակող հաղորդումներ էին հրապարակվել լրատվամիջոցներում։

Գլխավոր, հակասահմանադրական ապօրինությունը, սակայն, կայանում է նրանում, որ ի խախտումն Սահմանադրության 72-րդ հոդվածի, դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Քրեական օրենսգրքի այն հոդվածով, որը ենթադրյալ հանցագործության կատարման պահին, այսինքն՝ 2021թ.-ին, դեռ չէր գործում։ Քրեական օրենսգրքի նոր խմբագրությունը, որի ընդունմամբ այդքան հպարտանում է նույն այդ Դանիել Իոանիսյանը, ընդունվել է 2021թ. մայիսի 5-ին, իսկ ուժի մեջ մտել՝ 2022թ. հուլիսի 1-ին։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը սահմանում է.

Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել:

Այսպիսով, իշխանությունների ներկայացրած մեղադրանքը ամբողջությամբ հակասում է Սահմանադրությանը եւ օրենքներին։ Նույն գործելաոճն է տիրում նաեւ Սամվել Կարապետյանի նախնական կալանքի ժամկետը երկարաձգելու գործում։ Իշխանական պատվեր կատարողներն այնպիսի փակուղում են հայտնվել, որ նոր մեղադրանք մոգոնելու գործում ալեւս միջոցների մեջ խտրականություն չեն դնում։ Այն աստիճան, որ Սամվել Կարապետյանի փաստաբանների հաղորդմամբ, դատավորը երկու օր գործը քննելուց հետո ստիպված էր արձանագրել, որ «հարկերը, տուրքերը չվճարելու ու փողերի լվացման հոդվածներով մեղադրանքը չի հատել կասկածի շեմը»։ Չնայած այս հանգամանքին, դատավորն այնուամենայնիվ շարունակեց իր նախորդների ապօրինությունը եւ կալանքի ժամկետը 30 օրով երկարացրեց մեղադրանքի մի հոդվածով, որն ընդամենը ազատ խոսքի իրավունքի իրացման դրսեւորում է։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված ապօրինությունները դուրս են գալիս նոր հարթություն։ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հայ ժողովրդի ինքնության դեմ Ադրբեջանի թելադրանքով սանձազերծված արշավանքի պայմաններում, ազատ եւ արդար ժողովրդավարական ընտրություններով նա ընտրվելու շանս չունի։ Նրա վերարտադրման միակ ճանապարհը վախի մթնոլորտ ստեղծելը, պոտենցիալ հակառակորդներին վերացնել կամ թուլացնելն է, եւ բռնաճնշումների ներքո ընտրություններ անցկացնելը։

Հայաստանի անկախության պահպանման եւ ժողովրդավարության վերականգնման, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի դադարեցման, քաղաքացիական ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատարձակման նպատակով կոչ ենք անում համազգային համախմբման»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում