Միավորել, ոգեշնչել եւ ձեւավորել մարդու ուժեղ հոգով եւ մարմնով. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը 80 տարեկան է
Սպորտ«Սպորտը հանուն խաղաղության և առողջության» թեմայով միջազգային ֆորումը այսօր նվիրված էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80–ամյակին։
Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցելքննարկումներ, թե ինչպես սպորտը կարող է ծառայել որպես ուժեղ և արդյունավետ գործիք համայնքների համախմբման, առողջության պահպանման և միջմշակութային հարգանքի հաստատման համար։
Ֆորումն առիթ էր ընդգծելու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ավանդը ոչ միայն մարզիչների, մարզիկների և ոլորտի մասնագետների պատրաստման, այլև սպորտային գիտության ու կրթության զարգացման գործում։
80 տարի անց էլ սպորտի եւ դրա նվիրյալների ուղերձը չի փոխվում. «Միավորել, ոգեշնչել եւ ձեւավորել մարդու՝ ուժեղ հոգով եւ մարմնով»։

