Առգրավել են նախօրեին բերման ենթարկված հոգեւորականների, նրանց ընտանիքների անդամների հեռախոսներն.Մայր Աթոռ
ՀասարակությունՆախօրեին բերման ենթարկված հոգեւորականների, նրանց ընտանիքների անդամների հեռախոսներն առգրավել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հիշեցնենք, որ երեկ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդն ու 12 քահանաներ։ Ավելի ուշ նրանց ազատ են արձակել, միայն ձերբակալել, ավելի ուշ կալանավորել են թեմի առաջնորդին, որը Գարեգին Երկրորդի քրոջ որդին է։

