«Շողակաթի» հեռուստաընկերությունը կփակվի՞

Հասարակություն

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց օրենքի նախագիծը, որով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որի հիմնադիրը Հայ Առաքելական եկեղեցին է, կարող է փակվել։

Այդ պնդումն է արել հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որը միակն էր, ով դեմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի նախագծին։ ՔՊ պատգամավորները չեն առարկել պնդմանը։ Գալստյանի կարծիքով՝ նախաձեռնությունը ոչ միայն հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերության, այլև Հայ Առաքելական եկեղեցու դեմ «իշխանությունների ասպատակության շրջանակում է»։ 

Թեև ՔՊ պատգամավորների նախագծում ուղղակիորեն նշված չէ հեռուստաընկերության անունը, բայց նրանք առաջարկում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը փոխել այնպես, որ հանրային հեռարձակողների պարտադիր նվազագույն քանակը երեքից երկու դառնա: «Շողակաթ» հեռուստաընկերությունն այժմ հանրային հեռարձակող է։ Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորին՝ Ղազարյանը նշել է, որ նոր կարգավորմամբ գործելու ճկունություն կտրվի ՀՀ կառավարությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին: Գաբրիելյանն էլ նշել է, որ պետության պոզիտիվ պարտականությունն ալիք պահելը չէ, այլ՝ բովանդակությունը քաղաքացիներին փոխանցելը: «Մենք այս պահին ունենք 5 հաճախականություն կամ ալիք, 2-ը՝ ռադիոյում, 3-ը՝ հեռուստատեսությունում: Ամեն հանրային հեռարձակող կարող է ունենալ 2, 3 ալիք: Սա ալիքի մասին չէ, սա հանրային հեռարձակողի մասին է»,- ընդգծել է օրինագծի համահեղինակը:

ՔՊ պատգամավորների գնահատմամբ՝ խնդիրը քաղաքացիների հարկերից հավաքված գումարը նպատակային և թիրախային օգտագործելն է: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհուրդն ունեցել է որոշ վերապահումներ, որոնք կառավարությունում քննարկվել են: Նա նշել է, որ քննարկումների արդյունքում կառավարությունը միաձայն որոշել է, որ նախագծի առնչությամբ առարկություններ չունի:

Նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում։ Սեպտեմբերին ԶԼՄ-ները գրել էին, որ իշխանությունները ոչ միայն պատրաստվում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել, այլև մտադիր են փակել եկեղեցու «Շողակաթ» հեռուստաալիքը։ Կարդացեք նաև՝


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում