ԱԱԾ-ն Շենգավիթի դատարանից բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին
ՆերքաղաքականՔիչ առաջ Շենգավիթի դատարանի մոտից ԱԱԾ-ն անհայտ ուղղությամբ տարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Այժմ փաստաբանները փորձում են պարզել նրա գտնվելու վայրը ու հստակեցնել, թե արդյոք կա՞ վարույթ։ ՀՀ ՔԿ-ից հրաժարվում են մեկնաբանել, լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ասել են, որ տեղեկություն չունեն։

