Ամեն պահ կարող է տեղի ունենալ ներքին պայթյուն․ Ռուբեն Մխիթարյան

Ներքաղաքական

«Որքան շատանում են իշխանությունների վախերը, այնքան նրանք գնում են ոչ ադեկվատ գործողությունների», - լրագրողների հետ զրույցում ընդգծել է հանրային գործիչ, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն  Մխիթարյանը՝  անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու, հոգևոր սպասավորների դեմ սկսված արշավին, ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքին, քաղաքական մյուս հետապնդումներին։

Իշխանությունների նպատակն է՝ վերարտադրվել ամեն գնով, շեշտել է Ռուբեն Մխիթարյանը։

«Իրենք շատ լավ հասկանում են, որ Հայոց եկեղեցին այն կարևորագույն հենասյունն է, որի վրա հայ ժողովուրդը հույս է դրել, հույս է դնում ու հույս է դնելու՝ ապագայում, ուստի շատ երկար մտածել պետք չէ՝ հասկանալու համար, որ մարդը, որը փորձում է վերարտադրվել և ապրում ու կռիվ է տալիս այս երկրում՝ միայն իր իշխանությունը պահելու համար, պետք է ոտնձգություն կատարի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա, պատկերացնելով նրա հանրային դիրքը, հանրային կշիռը, հնարավորությունները, տասնյակ տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի համար արածը, պարզ է, որ նա առաջնային թիրախ էր դառնալու, և բոլորս էլ տեսնում ենք, որ իշխանությունը մի միլիմետր անգամ չի նահանջում իր բռնապետական դիրքից»,- ասել է Մխիթարյանը։

Չնայած սրան՝ հասարակական ընդվզումը կարող է փոխել իշխանության պլանները, կարծիք է հայտնել Ռուբեն Մխիթարյանը։

«Գործընթացներն այնպիսի արագությամբ են զարգանում, որ ամեն օր, ամեն պահի Հայաստանում կարող է տեղի ունենալ ներքին ընդվզում, ներքին պայթյուն։

Իսկ եթե գործը գա, հասնի ընտրություններին, հավաքական ընդդիմությունը ամեն ինչ պետք է անի, որ ընտրությունների արդյունքներով հնարավոր լինի իշխանություն ձևավորել»,- ասել է նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում