Պուտինը հաստատել է Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության հայեցակարգը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է 2026-2030 թվականների համար ՌԴ Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
Մինչև 2030 թվականը միգրացիոն քաղաքականության իրականացումը պետք է հանգեցնի Ռուսաստանի Դաշնությունում անօրինական ներգաղթյալների թվի և օտարերկրացիների շրջանում հանցագործության մակարդակի նվազմանը։
«Մինչև 2030 թվականը միգրացիոն քաղաքականության իրականացումը պետք է հանգեցնի.
Ա) Ռուսաստանի Դաշնությունում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիների թվի նվազմանը,
Բ) Ռուսաստանի Դաշնությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ անչափահասների շրջանում հանցագործության մակարդակի և վարչական իրավախախտումների նվազմանը», — ասված է փաստաթղթում:

