Հայտարարագիր լրացնելը պարզեցվում է. փոփոխությունները նախաձեռնել է ՔՊ–ն

Տնտեսություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 16–ի նիստում որոշում կայացրեց, որով պարզեցվում է հայտարարագիր լրացնելը։ Ըստ այդմ, ՀՀ–ում հայտարարագրերը կնախալրացվի ՊԵԿ կողմից և հայտարարատուները կունենան բավականին երկար ժամանակ` մուտք գործելու ՊԵԿ համակարգ` ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը, և ըստ այդմ կատարելու համապատասխան փոփոխություններ։

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ «ՀՀ հարկային օրենսգրքում» նախատեսված փոփոխությունները նախաձեռնել է ՔՊ–ն, որի նպատակը եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցումն ու հետագա բարելավումն է։

 

«Եթե հայտարարագրում չկա փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, ապա հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետին, որը կանոնի համաձայն հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1–ն է, հայտարարագիրը կհամարվի լրացված։ Ի դեպ, այս և եկող տարվա անցումային շրջանի համար ունենք բավականին շատ ժամանակահատված, դա նոյեմբերի 1–ն է։ Միաժամանակ, «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքից կհանվի հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում նախատեսված պատասխանատվության միջոցը, որն առաջին դեպքում նախազգուշացում էր, ապա` տուգանք»,– հայտարարեց նախարարի տեղակալը։

 

Ըստ նրա` եթե քաղաքացին ուզում է հետ ստանալ առողջապահական և կրթության գծով սոցիալական ծախսերը, ապա անպայման պետք է գրանցվի ՊԵԿ համակարգում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնի հայտարարագիրը։

 

Պողոսյանը տեղեկացրեց, որ հայտարարագրման ենթակա չեն լինի ներգրավված միջոցները` փոխառությունները, վարկերը, «օվեր դրավթները», ընտանիքի անդամների միջև չհարկվող եկամուտները` կենցաղային ծախսերի համար փոխանցումները ևս չեն հայտարարագրվի։

 

Նշենք, որ այս պահի դրությամբ 130 հազար մարդ արդեն իսկ ներկայացրել է հայտարարագիր։

https://iravunk.com/sim/?p=325336&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ