Ազգային միասնությունն այն է, երբ թևեր չկան. Թևան Պողոսյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ը զրու­ցել է Մարդ­կա­յին զար­գաց­ման մի­ջազ­գա­յին կենտ­րո­նի ղե­կա­վար, ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ՝ անդ­րա­դառ­նա­լով ա­ռա­ջի­կա խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին ար­դեն իսկ հայտ ներ­կա­յաց­նող քա­ղա­քա­կան նոր նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րին ու ու­ժե­րին:

— Մար­դու ի­րա­վունք­նե­րի նախ­կին պաշտ­պան Ար­ման Թա­թո­յա­նը հայ­տա­րա­րել է, որ պատ­րաստ­վում է ա­ռա­ջադր­վել վար­չա­պե­տի պաշ­տո­նում, եւ խո­սում է «միաս­նութ­յան թե­ւեր» ստեղ­ծե­լու մա­սին։ Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում նման գոր­ծըն­թաց­նե­րը։ Արդ­յո՞ք սա կա­րե­լի է դի­տար­կել որ­պես ի­րա­կան փորձ՝ Նի­կոլ Փա­շին­յա­նին հե­ռաց­նե­լու ուղ­ղութ­յամբ։

— Շատ դրա­կան եմ վե­րա­բեր­վում ցան­կա­ցած միաս­նութ­յան գա­ղա­փա­րին։ Չ­գի­տեմ՝ որ­քա­նով եք հե­տե­ւել, բայց վստահ եմ, որ իմ տված հար­ցազ­րույց­նե­րում՝ սկսած 2012 թվա­կա­նից, ես միշտ ընդգ­ծել եմ, որ մեր խնդիր­նե­րի ազ­գա­յին փրկութ­յու­նը մեր միաս­նութ­յան մեջ է։ Իմ կո­չը միշտ ե­ղել է այն, որ ազ­գա­յին միաս­նութ­յու­նը մեզ պետք է օգ­նի դի­մա­կա­յե­լու մեր առ­ջեւ կանգ­նած մար­տահ­րա­վեր­նե­րին, ո­րով­հե­տեւ դեռ 2012 թվա­կա­նից ա­սում եմ՝ ես չեմ հա­վա­տում, թե մեր թշնա­մին եր­բե­ւէ պատ­րաստ կլի­նի ո­րե­ւէ հար­ցի խա­ղաղ լուծ­ման։ Այ­սինքն՝ անվ­տան­գութ­յան, կա­մա­յին եւ հայ ազ­գի պահ­պա­նութ­յան խնդիր­նե­րից ել­նե­լով՝ մեզ անհ­րա­ժեշտ է ազ­գա­յին միաս­նութ­յուն։

Այս­տեղ է ա­ռա­ջա­նում հիմ­նա­կան հար­ցը. երբ ա­սում ենք «ազ­գա­յին միաս­նութ­յուն», ի՞նչ ենք նկա­տի ու­նե­նում: Խոս­քը միայն խոս­քե­րի կամ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի մա­սին չէ, այլ՝ ի­րա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի։

Ես Ար­ման Թա­թոն­յա­նի նկատ­մամբ մեծ հար­գանք ու­նեմ, հե­տե­ւում եմ նրա գոր­ծու­նեութ­յա­նը եւ շատ ու­րախ կլի­նեմ, ե­թե նա կա­րո­ղա­նա իր տե­սա­կով նպաս­տել այդ­պի­սի միաս­նութ­յան ձե­ւա­վոր­մա­նը։ Ն­ման մար­դիկ, ով­քեր կա­րո­ղա­նում են միա­վո­րել, իս­կա­պես կա­րող են օգ­տա­կար լի­նել ազ­գա­յին հա­մախմբ­ման գոր­ծում։ Բայց պետք է հաս­կա­նանք, որ յու­րա­քանչ­յուր մարդ պար­տա­վոր է իր անձ­նա­կան շա­հը մի կողմ դնել եւ խու­սա­փել այն ե­րե­ւույթ­նե­րից, երբ, օ­րի­նակ, լրագ­րո­ղը հարց­նում է՝ «ո՞ր թե­ւի հետ կմիա­նաք», եւ դրա­նից սկսում են բա­ժա­նում­ներ ու հա­կադ­րութ­յուն­ներ։ Ազ­գա­յին միաս­նութ­յու­նը հենց այն է, երբ թե­ւեր չկան։

Ինձ հա­մար ազ­գա­յին միաս­նութ­յան զին­վո­րը նա է, ով կանգ­նած է ա­ռաջ­նագ­ծում եւ կող­քի­նի հետ միա­սին է պաշտ­պա­նում եր­կի­րը՝ ան­կախ նրա­նից, թե ինչ կար­ծիք ու­նի կամ ում է ա­ջակ­ցում։ Ե­թե նույ­նիսկ տար­բեր կար­ծիք­ներ կան, պետք է փոր­ձել դրանք քննար­կել հար­գան­քով եւ ա­ռանց վի­րա­վո­րան­քի։

Ես միշտ ա­սել եմ ժո­ղովր­դին՝ մի՛ դա­տեք մարդ­կանց ա­ռանց ճա­նա­չե­լու։ Ե­թե ո­րե­ւէ մե­կի հետ չեք հան­դի­պել, չեք շփվել, չեք խո­սել, մի՛ ձե­ւա­վո­րեք կար­ծիք նրա մա­սին։ Ազ­գա­յին միաս­նութ­յու­նը շատ ա­վե­լի խոր­քա­յին ար­ժեք է. դա ոչ միայն քա­ղա­քա­կան կամ սո­ցիա­լա­կան միութ­յուն է, այ­լեւ հո­գե­ւոր եւ մարդ­կա­յին կապ, ո­րը մեզ դարձ­նում է ու­ժեղ եւ ան­սա­սան։

Ուս­տի՝ ող­ջու­նում եմ բո­լոր այն մարդ­կանց, այդ թվում՝ Ար­ման Թա­թո­յա­նին, ով­քեր գի­տակ­ցում են, որ ազ­գա­յին միաս­նութ­յու­նը մեր ի­րա­կան փրկութ­յան ա­մե­նա­կա­րե­ւոր պայ­մանն է։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում