Ինչ են փորձել համոզել հոգեւորականներին բերման ենթարկելիս. Բացառիկ
Նախօրեին բերման ենթարկած քահաններին ոստիկանական բաժիններում փորձել են , ըստ որոշ տարածված լուրերի, այսպես ասած, վերբովկա անել։ Մասնավորապես, փորձել են համոզել, որ Տեր Արամի նման նույնաբովանդակ ցուցմունքներ տան, ասելով, թե եպիսկոպոսները փող ունեն, դուրս կգան, իսկ Դուք կփտեք բանտերում։ Բայց հոգեւորականները անկոտրում են մնացել, ինչին ի պատասխան ասել են «դե Դուք գիտեք»։

