Պայթյուններ և հրդեհներ ողջ Ուկրաինայով մեկ. Հերթական մասշտաբային հարվածն ուկրաինական էներգետիկային
ՄիջազգայինԲացի Կիեւից, որտեղ ռուսական ուժերը խոցել են եւս երկու էլեկտրակայան (800 եւ 540 Մեգավատ հզորությամբ), ռուսական հրթիռներն ու անօդաչուները մինչեւ լուսաբաց գրոհել են ուկրաինական էներգետիկ համակարգերը երկրի ողջ տիրույթով մեկ:
Հարվածներ են հասցվել Պոլտավայի, Խարկովի, Լվովի, Չեռնիգովի եւ այլ մարզերի էլեկտրաարտադրող եւ գազային համակարգերին:
Օգտագործվել են «Իսկանդեր-Կ», «Իսկանդեր-Մ» և հիպերձայնային «Կինժալ» հրթիռներ։

