«Ժողովուրդ». Ինքնավնասումով բանակից փախած է, նախկին է ձկնգող իշխանական պատգամավորն աշխատում է ակնհայտ ստեր խոսելով
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««8 անգամ ներողություն կհայցեմ, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն», – «Ֆակտոր ԹիՎի»-ի հետ զրույցում հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
«Սոթք գյուղի՝ 2022 թվականի սեպտեմբերյան հրետակոծության հետեւանքների վերացման ծրագիրը ընթանում էր դեռեւս անցած տարվա նոյեմբեր ամսից. պետական միջոցներով վերականգնվել են հրետակոծության հետեւանքով վնասված ու մեր կողմից հաշվառված 142 բնակարաններն ամբողջությամբ, իսկ «Տաշիր» հիմնադրամի միջոցներով կառուցվել է 147 բնակարանի նոր տանիքներ։ Եկող տարվա ընթացքում կկառուցվեն եւ, պատրաստի վիճակում, հրետակոծությունից տուժած ընտանիքներին կհանձնվեն նաեւ նորակառույց այս բնակարանները»,- հայտնել է մարզպետը:
Հիշեցնենք, որ Նարեկ Գրիգորյանը ինքնավնասումով բանակից փախած է, նախկինում զբաղվել է ձկնգողությամբ, իսկ հիմա իշխանական պատգամավոր է աշխատում` ժանրի կանոններով ակնհայտ ստեր խոսելով ու պոռոտախոսելով:
Այնպես որ, Նարեկ Գրիգորյանը պետք է ներողություն խնդրի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

