Թրամփը լիազորել է ԿՀՎ-ին գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում՝ նախագահ Մադուրոյին հեռացնելու համար
ՄիջազգայինԹրամփը լիազորել է ԿՀՎ-ին գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում՝ նախագահ Մադուրոյին հեռացնելու համար։ Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու ցանկության ձեւական առիթը ԱՄՆ պաշտոնյաների այն պնդումներն են, թե նախագահը ղեկավարում է վենեսուելական կարտելային ցանց։ Սա թույլ կտա նրա տապալումը ներկայացնել որպես թմրանյութերի դեմ պայքարի գործողություն։ Իրական պատճառը հասկանում են բոլորը. դա Վենեսուելայի բնական ռեսուրսները խլելն է:
Ըստ «Նյու Յորք Թայմս»-ի՝ Թրամփի նման որոշումը կարող է արագացնել Վենեսուելայի դեմ հարվածներ հասցնելը։
Թերթը նշում է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության մասշտաբները նշանակալի են. այնտեղ ներկայումս տեղակայված են 10,000 ամերիկացի զինվորականներ, ութ նավ և մեկ սուզանավ։
Վենեսուելայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ երկիրը բախվում է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ ներխուժման ամենալուրջ սպառնալիքին։

