Ուկրաինայի բանակը ցանկանում է լայնածավալ հարձակում սկսել. Թրամփ
ՄիջազգայինՈւկրաինայի բանակը ցանկանում է լայնածավալ հարձակում սկսել։ Այս մասին հայտնել է Թրամփը` նշելով, որ ուրբաթ օրը մտադիր է խոսել Զելենսկու հետ պատերազմի և Ուկրաինայի կողմից սկսելիք հարձակման մասին։
«Մենք նրա (Զելենսկու) հետ կխոսենք պատերազմի մասին։ Եվ մենք կքննարկենք այն փաստը, որ, ինչպես ես հասկանում եմ, նրանք ցանկանում են անցնել հարձակման։ Ես որոշում կկայացնեմ այս հարցի վերաբերյալ։ Բայց նրանք կցանկանային հարձակում սկսել, դուք դա գիտեք։ Եվ մենք պետք է որոշում կայացնենք», - ասել է նա։
Հայտարարությունը ծաղրով են ընդունել անգամ Ուկրաինայում: Ամենանմեղ արձագանքներից կարելի է համարել նացիստական «Այդար»-ի լրատվական ծառայության աշխատակից Ստանիսլավ Բունիատովի նման գնահատումը. «Թրամփը, ինչ Է, կտրամադրի իր բանա՞կը հարձակման համար։ Հիանալի է»։ Պատասխանը նույն ո-ի մեջ է. «Ոչ, սովորական ուկրաինացի տղամարդիկ կհարձակվեն։
Նրանց մեծ մասը կմահանա, և շատ չանցած այս երկրում ոչ ոք նույնիսկ չի հիշի նրանց»։

