19 ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՍԻՐՎԱԾ ԵՐԳՉՈՒՀԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ՀասարակությունԱյսօր, հոկտեմբերի 15-ը, սիրված, տաղանդաշատ փոփ երգչուհի ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 19 տարի է անցել։ 19 տարի առաջ, 2006 թվականի այս օրը, ցավոք անժամանակ ընդհատվեց նրա երկրային կյանքը, Սևան - Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից։ Վարդուհին, ինչպես ընկերներն էին նրան անվանում, իրենց շատ սիրելի Թութուշը, անսպառ լույս է, որը երբեք չի մարում։ Շատ տաղանդավոր, բարի և լուսավոր երգչուհի, որի ձայնը տարիներ շարունակ մարդկանց սրտերում է։ Վարդուհի Վարդանյանի երգերը «Հորդ անձրև», «Հայաստան» և այլն, դարձան սերնդեսերունդ փոխանցվող արժեք, լի սիրով ու հույսով։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

