ՀՐԱՏԱՊ. Արագածոտնի թեմից կին աշխատակիցներ են ձերբակալվել
Արագածոտնի թեմից նաև կին աշխատակիցներ են ձերբակալվել։ Այս մասին ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նա նշել է, որ բացի հոգևորականներից, ձերբակալվել են նաև առաջնորդարանի հաշվապահը, գլխավոր հաշվապահը, գործավար-քարտուղարը, նրանք բոլոր կին են։

