Ուկրաինական խաղաղության թեման կտրուկ կակտիվանա

Վերլուծություն

Են­թադ­րութ­յուն­նե­րը, որ Գա­զա­յից հե­տո (Տես նաեւ https://iravunk.com/?p=325267&l=am) Թ­րամփն ան­մի­ջա­պես անց­նե­լու է ուկ­րաի­նա­կան թե­մա­յին, գնա­լով միայն նոր հիմ­նա­վո­րում­ներ են ստա­նում: Այդ մա­սին խո­սեց նաեւ ան­ձամբ Թ­րամ­փը: Ու հի­մա էլ  շրջա­նառ­վում են խո­սակ­ցութ­յու­ններ, որ նա, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու, ար­դեն այ­սօր-վա­ղը Axios-ի Ս­պի­տակ տանն ըն­դու­նե­լու է Զե­լենս­կուն:

Ին­չի՞ մա­սին է պա­տրաստ­վում այս ան­գամ Թ­րամ­փը խո­սել Զե­լենս­կու հետ: Հա­զիվ թե Կիե­ւին «Տո­մա­հավկ» հրթիռ­ներ տա­լու, նաեւ հաշ­վի առ­նե­լով Մեդ­վե­դե­ւի մի­ջո­ցով Մոսկ­վա­յի հստակ, միան­շա­նակ պա­տաս­խա­նը, ո­րը, ա­սենք, ի սկզբա­նե էլ պարզ էր: Այս­պես, ըստ Մեդ­վե­դե­ւի՝ նախ ե­թե «Տո­մա­հավկ» հրթիռ­նե­րը մա­տա­կա­րար­վեն Ուկ­րաի­նա­յին, ա­պա դրա օգ­տա­գոր­ծո­ղը չի լի­նի Կի­եւը, այլ կլի­նի Միաց­յալ Նա­հանգ­նե­րը: Ու սրա­նից բխող ա­մե­նագլ­խա­վոր միտ­քը. «Հար­յուր ան­գամ աս­վել է, նույ­նիսկ աստղաշեր­տա­վոր հա­մազ­գես­տով մար­դու հա­մար հաս­կա­նա­լի ձեւով, որ անհ­նար է տար­բե­րա­կել մի­ջու­կա­յին «Տո­մա­հավկ» հրթի­ռը թռիչ­քի ժա­մա­նակ սո­վո­րա­կա­նից։ Դ­րանք ար­ձա­կո­ղը կլի­նի ոչ թե Բան­դե­րա­յի Կի­եւը, այլ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը։ Կար­դա­ցեք՝ Թ­րամ­փը։ Ինչ­պե՞ս պետք է ար­ձա­գան­քենք Ռու­սաս­տա­նին։ Հենց այդ­պես»:

Ի­մաս­տը միան­շա­նակ է. «Տո­մա­հավկ»-ի ցան­կա­ցած ար­ձա­կում Ռու­սաս­տա­նը պար­զա­պես ստիպ­ված կլի­նի ըն­կա­լել` որ­պես երկ­րի դեմ մի­ջու­կա­յին հար­ձա­կում. հր­թիռն այդ պա­հին ու­նի մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ, թե՝ ոչ, «անհ­նար է տար­բե­րա­կել»: Ըստ այդմ, մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ կրե­լու ու­նակ ցան­կա­ցած հրթի­ռի հայտ­նվե­լը ըն­կալ­վում է` որ­պես մի­ջու­կա­յին հար­ված: Իսկ հար­ված հասց­նող, էս գլխից է բա­ցատր­վում, Մոսկ­վան կհա­մա­րի ԱՄՆ-ին: Հե­տե­ւան­քնե­րը լի­նե­լու են մե­խա­նի­կո­րեն՝ ըստ ռազ­մա­կան դոկտ­րի­նի պար­տադ­րան­քի: Այն է՝ դե­պի Ռու­սաս­տան «Տո­մա­հավկ»-ի թռիչ­քի փաս­տը ֆիքս­վե­լուն պես կհասց­վի պա­տաս­խան հար­վա­ծը: Ընդ ո­րում, ուղղ­ված ինչ­պես ար­ձակ­ման գո­տուն, այն­պես էլ՝ ար­ձա­կո­ղին, ո­րը, կրկնենք, Մոսկ­վան կհա­մա­րի Վա­շինգ­տո­նին:

Ս­րա­նից պարզ բա­ցատ­րութ­յուն չի լի­նում. այն պա­հին, երբ Թ­րամ­փը կհայ­տա­րա­րի Կիե­ւին «Տո­մա­հավկ» հրթիռ­ներ տա­լու մա­սին, Ռու­սաս­տա­նը դա կըն­կա­լի որ­պես մի­ջու­կա­յին հար­ձակ­ման ռեալ սպառ­նա­լիք՝ թիմ 1 պատ­րաս­տութ­յան բե­րե­լով իր ստրա­տե­գիա­կան ու­ժե­րը, ին­չը նույն­պես մի­ջու­կա­յին դոկտ­րի­նի պար­տադ­րանք է: Իսկ այն պա­հին, երբ կֆիքս­վի այդ հրթի­ռի թռիչ­քը, կրկնենք, կհե­տե­ւի պա­տաս­խան հար­ված: Եվ, ի­հար­կե, այս նյո­ւանս­նե­րին Թ­րամ­փը, որ­պես «մի­ջու­կա­յին ճամպ­րու­կի» կրող, տի­րա­պե­տում է բո­լո­րից էլ լավ: Այ­սինքն, են­թադ­րել, թե նա Կիե­ւին «Տո­մա­հավկ»-ներ տա­լու մա­սին պար­բե­րա­բար խո­սում է Մոսկ­վա­յին վա­խեց­նե­լու հա­մար, միամ­տութ­յուն է: Աք­սիո­մա է, Կիե­ւին «Տո­մա­հավկ»-ներ տա­լը նույն­քան մա­հա­ցու վտանգ է Վա­շինգ­տո­նի հա­մար, որ­քան Մոսկ­վա­յի, դա Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ է, եւ նման բա­նե­րով աշ­խար­հի եր­կու ա­ռա­ջա­տար երկր­նե­րը հաս­տատ մի­մյանց չեն վա­խեց­նի:

Այդ դեպ­քում, Թ­րամփն ին­չո՞ւ է մի գլուխ խո­սում «Տո­մա­հավկ»-նե­րի մա­սին, ե­թե ոչ ռուս­նե­րին վա­խեց­նե­լու: Կա­րող են տար­բեր պա­տաս­խան­ներ լի­նել. Զե­լենս­կու հետ է խա­ղում, կամ գլո­բա­լիստ­նե­րի, թե ու­զում եք «Տո­մա­հավկ»-նե՞ր տամ Կիե­ւին, «տա­լիս» եմ, տես­նեմ ինչ եք այդ ժա­մա­նակ ա­նե­լու:

­Կարճ ա­սած, ե­թե ի­րոք նա այս շա­բաթ­վա ըն­թաց­քում պատ­րաստ­վում է հան­դի­պել Զե­լենս­կու հետ, ա­պա հաս­տատ «Տո­մա­հավկ»-նե­րի կամ սպա­ռա­զի­նութ­յան այլ տե­սակ­ներ Կիե­ւին տա­լու մա­սին չէ, որ խո­սե­լու են: Վա­շինգ­տոնն ար­դեն տվել է կամ տա­լիս է այն ա­մե­նը, ին­չը կա­րող էր, ու հա­սել է այն սահ­մա­նագ­ծին, ո­րից այն կողմ ար­դեն Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յինն է: Ու չնա­յած այդ ողջ տրա­մադր­վա­ծին, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թացքն այն փու­լում է, որ ռու­սա­կան ու­ժերն ար­դեն պատ­րաստ­վում են մի շարք ուղ­ղութ­յուն­նե­րում (­Զա­պո­րո­ժիե, հա­րա­վա­յին Դ­նեպ­րո­պետ­րովսկ, Պոկ­րովսկ-­Դոբ­րո­պո­լե, Հ­յու­սի­սա­յին Դոն­բաս, Խար­կո­վի մարզ) դուրս գալ օ­պե­րա­տիվ տի­րույթ: Իսկ այդ դեպ­քում առն­վազն մին­չեւ Դ­նեպր գետն ու հա­րա­վում՝ մին­չեւ Օ­դե­սա-­Մերձդ­նեստր հատ­ված ռու­սա­կան բա­նա­կին կանգ­նեց­նե­լու հե­ռան­կար­նե­րը դառ­նում են չա­փա­զանց մշու­շոտ: Այ­սինքն, Ա­րեւ­մուտ­քի եւ, մաս­նա­վո­րա­պես, ԱՄՆ-ի հա­մար չա­փա­զանց մե­ծա­ցել է ռիս­կը, որ ար­դեն մո­տա­կա ա­միս­նե­րին պա­տե­րազ­մի ել­քը կա­րող է ո­րոշ­վել ռազ­մա­ճա­կա­տում, ո­րի դեպ­քում հա­մար­ժե­քո­րեն նվա­զե­լու է նույն Ա­րեւ­մուտ­քի՝ քա­ղա­քա­կան մի­ջամ­տութ­յան հնա­րա­վո­րութ­յու­նը:

Այս­պի­սով, ստեղծ­վել է մո­տա­վո­րա­պես նման ի­րո­ղութ­յուն: Կա´մ­ այս պա­հին պետք է կանգ­նեց­նել պա­տե­րազ­մը՝ Մոսկ­վա­յին տա­լով այն, ո­րին նա դեռ Ալ­յաս­կա­յում հա­մա­ձայն էր, բայց մի­գու­ցե ար­դեն ա­վե­լին պա­հան­ջի, կա´մ վաղն ար­դեն կա­րող է նաեւ դրա հնա­րա­վո­րութ­յու­նը չլի­նել: Այ­սինքն, ան­կախ այն բա­նից, թե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում ինչ է ներ­կա­յաց­վե­լու, բայց որ հենց այս մո­տե­ցումն է Թ­րամ­փը դնե­լու Զե­լենս­կու հնա­րա­վոր հան­դիպ­ման հիմքում, դա ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է թվում:

Ու մյուս կող­մից, Զե­լենս­կու հա­մար եւս նկա­րագր­ված ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­ներն ար­դեն էա­պես նվա­զեց­րել են այն քա­ղա­քա­կան մա­նեւ­րա­կա­նութ­յու­նը, որն ու­ներ դեռ, ա­սենք, մեկ ա­միս ա­ռաջ, երբ դեռ իր հիմ­նա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը չէր նե­տել, ինչ­պես ուկ­րաի­նա­ցի­ներն են ա­սում, «Պոկ­րովս­կի ջրապ­տույ­տում» ան­հե­տա­նա­լու: Այն դեպ­քում, երբ ա­ռանց այդ էլ միայն այս տար­վա ըն­թաց­քում ուկ­րաի­նա­կան բա­նա­կը դա­սալ­քել է մոտ 300 հա­զա­րի կար­գի մարդ: Ու դրան էլ գու­մա­րած, ռուս­ներն ա­րա­գո­րեն զրո­յաց­նում են ուկ­րաի­նա­կան է­ներ­գե­տի­կան, գա­զա­յին հա­մա­կար­գը, կա­րե­ւոր կո­մու­նի­կա­ցիոն հան­գույց­նե­րը, եր­կա­թու­ղին՝ շար­ժա­կազ­մե­րով հան­դերձ, որն ար­դեն այս ձմե­ռա­յին ա­միս­նե­րին կա­րող է բե­րել նե­րուկ­րաի­նա­կան կա­տաստ­րո­ֆիկ վի­ճա­կի եւ ներ­քին ան­ցում­նե­րի: Ու այդ հե­ռան­կար­ներն աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, ե­թե հեր­թա­կան ան­գամ նվա­զեց­նի զո­րա­կո­չա­յին տա­րիքն ու փոր­ձի այդկերպ կա­յու­նաց­նել բա­նա­կը, ա­պա նե­ր­քին ցնցում­նե­րը կա­րող են դառ­նալ ան­խու­սա­փե­լի:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես այս ի­րա­վի­ճա­կում է, որ Թ­րամ­փը վերսկ­սում է ա­մեն կերպ Ուկ­րաի­նա­յում պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու հար­ցով ակ­տի­վութ­յու­նը: Հ­նա­րա­վո­րութ­յուն, ի­հար­կե, կա: Բայց այդ դեպ­քում պետք է շատ ա­վե­լի լուրջ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնալ Մոսկ­վա­յի հետ, քան ան­գամ այն մա­կար­դա­կը, ո­րը կա­ր Ալ­յաս­կա­յի բա­նակ­ցութ­յուն­նե­րում: Ընդ ո­րում, խոս­քը ոչ թե միայն Ուկ­րաի­նա­յի, այլ՝ հա­մա­կող­մա­նի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երի մա­սին է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում