Առաջիկայում թիրախում հայտնվելու է անձամբ Վեհափառը. Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

ՀՀԿ֊ական Արմեն Հովասափյանը գրում է

Փաստը, որ Նիկոլի մտասևեռումները սահման չեն ճանաչում, ապացուցման կարիք չունի։ Նա իր առջև դրած ցանկացած անբռնազբոս գաղափարի հասնելու համար պատրաստ է անել ու գնալ ցանկացած քայլի։ Նշածս դրվագն առավել ցցուն է դառնում Նիկոլի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սկսած դեմարշի ֆոնին, որն այսօր նոր թափ է ստացել։

Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը տարվել է Քննչական կոմիտե։ Ըստ էության՝ ամենայն հավանականությամբ մենք ունենալու ենք երրորդ կալանավորված Սրբազանը, քանի որ մոտ մեկ ամիս է՝ Մկրտիչ Սրբազանի անունը իշխանական տարբեր թրքահպատակ շրջանակներ անդադար տարբեր առիթներով տիրաժավորում են։

 

Այս մասին մի քանի անգամ բարձրաձայնել եմ, բայց նշեմ ևս մեկ անգամ․ քանի դեռ հասարակությունը կողքից, դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչպես է Նիկոլը քանդում եկեղեցին՝ այն փոխարինելով «ֆեստիվառներով» ու չգիտեմ ինչ այլ աղբանոցներով, նրա լեզուն միայն երկարելու է, ձեռքերը՝ ավելի ազատ գործելու։

 

Առաջիկայում թիրախում հայտնվելու է անձամբ Վեհափառը, ում նա, ինչպես հաճախ շեշտում է, փորձելու է «հեռացնել Վեհարանից»։ Սակայն վստահ եմ, որ Նորին Սրբությունը հաստատ է նստած իր գահին և ոչ մի հետքայլ չի անելու, քանի որ այս տհասները չեն հասկանում՝ Վեհափառը ուր էլ գնա, անգամ եթե այս ստահակներին հաջողվի գրոհել Մայր Աթոռը, այդ վայրն էլ լինելու է Կաթողիկոսարան ու շարունակելու է մնալ Ամենայն Հայոց Հայրապետ։ Դա պաշտոնի չի Նիկո՛լ, դա Աստծուց ստացած շնորհ է ու կոչում։

 

Ամենայն հավանականությամբ սա ընդամենը սկզբնախաղն է՝ Մայր Աթոռի գրոհից առաջ։ Նա պարզապես փորձում է հերթական անգամ ստուգել հասարակական տրամադրությունները։ Ի դեպ, վստահ եմ, որ առաջիկայում թիրախում կհայտնվի նաև Հովնան Սրբազանը, որի գաղափարական ամրությունն ու ոգու կամքը մի այլ կարգի պինդ են, խոսքը՝ հատու։

 

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանության նպատակը այլևս պարզապես եկեղեցու վարկաբեկումը չէ, այլ՝ ազգային ինքնության հենասյուների վերաձևումը։ Բայց որքան էլ փորձեն խաթարել հավատը, ապականել արժեքային հիմքերը, նրանք երբեք չեն կարողանալու քանդել այն, ինչ դարերով պահպանվել է հավատքի ուժով, ոչ թե իշխանությամբ։

 

Նիկո՛լ, ինչքան էլ թռնես վրեև, իջնես ցած, քրիստոնեությունը դո՛ւ չես, հավատը դո՛ւ չես, էս ազգը քեզանից «բեթար» չնայած չի ունեցել, բայց էս լևլն էլ կանցնենք։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում