Եթե լսենք քաղաքապետին, կարելի է նստել Աջափնյակի մետրոն եւ գնալ Նուբարաշենի աղբավայր. Գրիգոր Երիցյան

Ներքաղաքական

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու արդեն իսկ հայտ են ներկայացրել ավելի քան 20 կուսակցություն: Արդյոք Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի ընտրություններին, «Իրավունք»-ը պարզեց «Նոր ուժ» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին ղեկավար ԳՐԻԳՈՐ ԵՐԻՑՅԱՆԻՑ:

— «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելո՞ւ է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:

— Այո, նման ծրագրեր կան, պատրաստվում ենք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս պահին, իմ մասնակցության մասով դեռեւս վերջնական որոշում չունեմ, սակայն քննարկման փուլում է եւ, ամենայն հավանականությամբ, ինքս եւս կմասնակցեմ:

Պարոն Երիցյան, դաշինքո՞վ հանդես կգաք, թե՞ առանձին:

— Այս պահին դաշինք կազմելու վերաբերյալ որեւէ որոշում չունենք, քանի որ դեռ շուտ է եւ պարբերաբար քննարկումներ են լինում, սակայն մեր օրակարգում չենք էլ բացառում դաշինք կազմելը: Այնուհանդերձ, մեր մասնակցության մասով վստահ ենք, իսկ միավորման մասին դեռեւս վաղ է խոսել:

Իսկ եթե որոշեք միավորվել, ո՞ր քաղաքական ուժի հետ եք հնարավոր համարում: Օրինակ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի՞,  գործարար Սամվել Կարապետյանի՞, թե՞ մեկ գործչի կողմից ձեւավորվող ուժի:

— Մի բան հստակ կասեմ՝ մենք վստահաբար դաշինքի եզրեր չենք տեսնում ներկա եւ նախկինում իշխանության եղած եւ իրենց հետ որեւէ կապ ունեցող կուսակցությունների արբանյակների, իրեն տարբեր ներկայացուցիչների հետ: Նաեւ ադ պատճառով է մեր կուսակցությունը կոչվում «Նոր ուժ»: Մենք ցանկանում ենք այլընտրանք առաջարկել: Այսինքն, նախկինում վարկաբեկված, ներկայում վարկաբեկվող ուժերի հետ չենք տեսնում համագործակցության եզրեր, քանի որ մեր մասնակցության նպատակն է քաղաքական դաշտը մաքրել այդ ուժերից, ինչու ոչ, նաեւ վերջ դնել նախկին-ներկա անդադար շարունակվող դիսկուրսին, որը մեր կարծիքով՝ միայն օգուտ է տալիս այս պահին գործող իշխանություններին, եւ այս պահին գործող ընդդիմությանը: Իրենք այդ խոսույթի շնորհիվ իրար վերարտադրում են, համագործակցելով մնում են իրենց սրտի իշխանություն եւ իրենց սրտի ընդդիմություն:

Նուբարաշենի աղբավայրը այրվեց արդեն 12-րդ անգամ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սա հերթական ապիկարության, տգետության ու անգործության հետեւանքն է քաղաքային իշխանության, որի մասին մենք մշտապես ահազանգում ենք: Դրա մասին ահազանգում էի, երբ ավագանու կազմում էի, ինչը իրենց այդքան էլ դուր չեկավ եւ բոլոր քննադատներից քիչ-քիչ ազատվեցին: Շատ տարակուսելի էր այն հայտարարությունը, թե միտումնավոր այրել են: «Միտումնավոր» հասկացողություն չէր լինի այն դեպքում, եթե քաղաքային իշխանությունը արդեն 12-րդ անգամ իմանալով, որ նման բան է կատարվում, չդներ տեսախցիկներ, վերահսկողություն չսահմաներ եւ թույլ չտար, թեկուզ միտումնավոր նման երեւույթներ տեղի ունենար: Այսինքն՝ սա շատ թույլ արդարացում է: Նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել, եւ ես առավել քան վստահ եմ, որ այս անգամ էլ չեն ձեռնարկի: Ինչ-որ մի պատճառ կգտնեն՝ գնումները տեղի չեն ունենա, տեսախցիկ չեն գտնի եւ այլն: Լավ, ենթադրենք, որ պարիսպապատեն աղբավայրը, այնուհանդերձ, այն ներկայացնում է վտանգ քաղաքացիների առողջությանն ու կյանքին: Ընդհանրապես, 21-րդ դարում զարգացած քաղաքը չպիտի ունենա մի աղբավայր, որտեղ կուտակվում են թունավոր մետաղներ եւ այլն: Այսինքն, եթե անգամ այն չայրվի, ապա, միեւնույնն է, դա վտանգավոր է առողջության համար: Եվ ոչինչ չձեռնարկել վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ, ոչինչ չանել նոր աղբավայրի ուղղությամբ, պարզապես, կառուցապատել եղածը, դրանով հարցը չի լուծվում:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ ծրագրում են վերամշակման գործարան կառուցել: Չե՞ք հավատում քաղաքապետի խոսքին:

— Դե եթե լսենք քաղաքապետին, կարելի է նստել Աջափնյակի մետրոն եւ գնալ Նուբարաշենի աղբավայր, կամ միանգամից ճոպանուղիով գնալ: Իրենց, որ լսենք արդեն ակադեմիական քաղաքը կա, մետրոն կա եւ այլն: Ես լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ 7 տարի իշանության են, որից 5 տարին այս կազմով, հիմք է տալիս չհավատալու: Այս 5 տարվա ընթացքում ի՞նչ մեգանախագիծ եք տեսել, որ ասեն եւ անեն, ինչպես իրենք են ասում: Իհարկե, այս նախընտրական փուլում ե՛ւ վերամշակման գործարան կխոստանան, ե՛ւ մետրոյի մի քանի կայարան, ե՛ւ ճոպանուղի: Սակայն, ակնհայտ է, որ սրանք ընդամենը նախընտրական զեղումներ են: Եթե ընտրություններին մեծամասնությունը վերցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հետո քաղաքում Ավինյանի խմբակը, պարզ է, որ որեւէ ռեֆորմ քաղաքում չի իրականացվելու, քանի որ այս քաղաքապետը քաղաքն օգտագործում է սեփական շահերի համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում