Թրամփի համար արդեն առաջնային է դառնում Մոսկվային եւ Կիեվին հաշտեցնելը

Վերլուծություն

Եվ այս­պես, թեեւ Թ­րամ­փին այդ­պես էլ Նո­բել­յան մրցա­նակ չեն տա­լիս, բայց մեկ է, նա «ում բռնում, տե­ղում հաշ­տեց­նում» է:

«­Հաշ­տեց­րեց» նա­ւե Իս­րա­յե­լին եւ Գա­զա­յի պա­ղես­տին­ցի­նե­րին: Թե որ­քան դա կտե­ւի, թե­րեւս, նաեւ Թ­րամ­փի հա­մար դա չէ էա­կա­նը: Այլ որ այս պա­հին գո­նե ժա­մա­նա­կա­վոր ռազ­մա­կան գոր­ծողութ­յուն­նե­րը կանգ­նե­ցին, գե­րի­նե­րին բաց են թող­նում, փախս­տա­կան­նե­րը վե­րա­դառ­նում են: Կարճ ա­սած, գո­նե այս մի գլխա­ցա­վան­քից ներ­կա պա­հին Թ­րամփն ա­զատ­վեց:

Ու ան­մի­ջա­պես էլ սկսեց խո­սել հա­ջորդ «հաշ­տեց­ման օբ­յեկ­տից»՝ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նից: Թե մտա­դիր է Ուկ­րաի­նա­յին «Տո­մա­հավկ» հրթիռ­նե­րի մա­տա­կա­րար­ման հար­ցը քննար­կել... Պու­տի­նի հետ: «Ան­կեղծ ա­սած, ես կա­րող եմ խո­սել Ռու­սաս­տա­նի հետ «Տո­մա­հավկ»-նե­րի մա­սին։ Արդ­յոք նրանք ու­զո՞ւմ են, որ «Տո­մա­հավկ»-նե­րը թռչեն ի­րենց ուղ­ղութ­յամբ…»։ Ի­մաս­տը սա է՝ ե­թե չեն ու­զում, ու­րեմն թող դա­դա­րեց­նեն պա­տե­րազ­մը: Սա, ի­հար­կե, տե­սա­նե­լի մասն է՝ «ծե­րուկն ան­տա­նե­լի է դար­ձել» ար­տա­քուստ տես­քով:

­Բայց ի­րա­կա­նում, թե­րեւս շատ ա­վե­լի լուրջ պլան­ներ կան: Այ­սինքն, «Տո­մա­հավկ»-նե­րի այդ ճա­ռի հետ մեկ­տեղ, նաեւ ակ­նարկ ե­ղավ, որ Թ­րամ­փը Զե­լենս­կուց պա­հան­ջել է քննել իր նախ­կին նա­խա­գա­հա­կան ժամ­կե­տի վեր­ջում օ­րա­կարգ բեր­ված «իմ­պիչ­մեն­թի գոր­ծը»: Այն է, երբ Թ­րամ­փի նկատ­մամբ իմ­պիչ­մենթ սկսե­ցին, թե նա պա­հան­ջել է Զե­լենս­կուց՝ ներ­կա­յաց­նել Բայ­դե­նի եւ նրա որ­դու մա­խի­նա­ցիա­ներն Ուկ­րաի­նա­յում:

Թ­րամ­փը, ում «դաբ­րո­յով», ի դեպ, Զե­լենս­կին այն ժա­մա­նակ նա­խա­գահ դար­ձավ, ի­րա­կա­նում քա­նիցս խո­սել է այդ մա­սին, թե հայր եւ որ­դի Բայ­դեն­ներն ինչ մեծ փո­ղեր են «սար­քել» Ուկ­րաի­նա­յում, նաեւ, որ հա­նուն դրա էլ Կիե­ւին մղե­ցին ծայ­րա­հեղ հա­կա­ռու­սա­կա­նութ­յան դաշտ: Զե­լենս­կին էլ իր հեր­թին, ի­հար­կե, ժա­մա­նա­կին կա­րող էր այդ ա­մե­նը բա­ցա­հայ­տել, ո­րի դեպ­քում Բայ­դենն ԱՄՆ նա­խա­գա­հի ա­թո­ռին նստե­լու ո­րե­ւէ տար­բե­րակ չէր ու­նե­նա: Բայց նա այդ ժա­մա­նակ գե­րա­դա­սեց խա­ղալ գլո­բա­լիստ­նե­րի դաշ­տում, ո­րը խա­ղից դուրս թո­ղեց հենց Թ­րամ­փին: Դեռ մի բան էլ՝ նրա նկատ­մամբ այդ նվաս­տա­ցու­ցիչ իմ­պիչ­մեն­տը կազ­մա­կեր­պե­ցին:

Եվ ա­հա, Թ­րամ­փը հենց այդ պատ­մութ­յունն է հի­շեց­րել Զե­լենս­կուն: Այ­սինքն, որ կա´մ հի­մա պետք է ջրի ե­րես հա­նի այդ ա­մե­նը, կա´մ…

Այս երկ­րորդ «կամ»-ը հաս­տատ Զե­լենս­կուն լավ բան չի խոս­տա­նում: Բանն այն է, որ բա­զում աղբ­յուր­ներ են մինչ այս ակ­նար­կել, որ այդ ա­մե­նի պատ­ճա­ռով ի­րա­կա­նում Թ­րամփն ա­տե­լութ­յամբ է լցված Զե­լենս­կու հան­դեպ: Ու հի­մա, երբ թե­ման բե­րում է օ­րա­կարգ, ա­պա դա Զե­լենս­կու հա­մար լրջա­գույն վտան­գի տեսք ու­նի: Ա­վե­լի պարզ՝ կա´մ թող­նում է ա­վե­լորդ խա­ղերն ու ա­նում է վա­շինգ­տոն­յան հրա­ման­նե­րը, կա´մ ս­տիպ­ված կլի­նի այդ բո­լոր «հին մեղ­քե­րի» հա­մար պա­տաս­խան տալ:

Մ­յուս կող­մից, ինչ­պես օ­րերս ակ­նար­կել էր ուկ­րաի­նա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յու­րը, Զե­լենս­կին ի­րա­կան խա­ղա­ղութ­յան ուղ­ղութ­յամբ գոր­ծե­լու ո­րե­ւէ տար­բե­րակ չու­նի. հա­կա­ռակ դեպ­քում գլո­բա­լիստ­նե­րը նրան պար­զա­պես կոչն­չաց­նեն, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ՝ նույ­նիսկ ֆի­զի­կա­պես: Ա­հա, մո­տա­վո­րա­պես նույն կար­գի վտանգ էլ Թ­րամփն է կա­խում Զե­լենս­կու գլխին, ու թող հի­մա ո­րո­շի, թե ու­մից է ա­վե­լի շատ վա­խե­նում: Ա­մեն դեպ­քում այն, որ նա­խօ­րեին Յուլ­յա Տի­մո­շեն­կոն հան­կարծ սկսեց խո­սել մո­տա­կա խա­ղա­ղութ­յան մա­սին, թե՝ այդ մա­սին կոնկ­րետ տվյալ­ներ ու­նի, պա­տա­հա­կան չէր: Հաշ­վի առ­նե­լով նաեւ այն լու­րե­րը, որ Վա­շինգ­տոնն ակ­տիվ քննար­կում­նե­րի մեջ է Տի­մո­շեն­կո­յի եւ Պո­րո­շեն­կո­յի հետ, ո­րոնք կա­րող են հասց­նել Ուկ­րաի­նա­յում իշ­խա­նա­փո­խութ­յան:

Իսկ այն, որ ի­րոք այս պա­հին՝ Գա­զա­յի թե­մա­յից հե­տո Թ­րամ­փի հիմ­նա­կան օ­րա­կար­գա­յին հար­ցե­րից է դառ­նում ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը կանգ­նեց­նե­լը, են­թադ­րե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Այ­սինքն, այս պա­հին Թ­րամփն ու­նի եր­կու ա­ռանց­քա­յին խնդիր. նե­րա­մե­րիկ­յան սրա­ցում­նե­րը, ո­րոնք գնա­լով մո­տե­նում են քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րի շե­մին: Ա­պա չի­նա­կան խնդի­րը, ո­րը լար­վում է աչ­քի ա­ռաջ: Նախ, չե­ղարկ­վեց նա­խա­գահ Սիի հետ սպաս­վող հան­դի­պու­մը: Հա­ջոր­դը, նո­յեմ­բե­րի 1-ից Թ­րամ­փը սահ­մա­նել է 100 տո­կո­սա­նոց մաք­սա­տուր­քեր, թեեւ այն ա­ռա­ջին հեր­թին հենց ԱՄՆ-ի հա­մար է խնդիր: Եր­կու հիմ­նա­կան ճա­կատ, որ­տեղ հա­ջո­ղութ­յու­ննե­րը քիչ սպա­սե­լի են, քա­նի դեռ լուծ­ված չեն Ռու­սաս­տա­նի հետ հար­ցե­րը: Ու հենց դրանք են, որ շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, Գա­զա­յից ան­մի­ջա­պես հե­տո վե­րա­դառ­նա­լու են հիմ­նա­կան օ­րա­կարգ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում