Փորձագետներին առնվազն տարակուսնքների մեջ է գցել Շարմ էլ Շեյխի պայմանագիրը
ՄիջազգայինՓորձագետներին առնվազն տարակուսնքների մեջ է գցել պայմանագիրը, որը Թրամփի գլխավորությամբ ստերագրվեց Շարմ էլ Շեյխ քաղաքում: Հարցն անգամ նրա մասին չէ, թե այդ փաստաթղթում ինչ է գրված, այլ, թե ովքեր են ստորագրողները:
Փաստաթուղթը, որը գոնե ձեւականորեն Գազայում պատերազմող կողմերի միջեւ «խաղաղություն» հաստատելու մասին է, ստորագրել են Եգիպտոսը, Կատարը, ԱՄՆ-ն և Թուրքիան:
Ինչ-որ բա՞ն ենք բաց թողել, Գազայում այս չորս երկրնե՞րը պատերազմում էին միմյանց դեմ:
Իսկ ո՞ւր մնացին իրական պատերազմող կողմերը, որոնք էլ, ի դեպ, նշված չորս երկրների ստորագրած փաստաթղթով կոնկրետ պարտավորություններ են ստանձնելու, որոնք ընդգրկված են փաստաթղթում:
Այդ չորս երկրները, իհարկե, պատերազմողների հետ ուղիղ առնչություններ ունեն: Թուրքիան «Մուսուլման եղբայրների» միջոցով ստեղծել եւ վերահսկում էր ՀԱՄԱՍ-ը, Կատարը` ֆինանսավորում, Եգիպտոսն այն հանգուցային բազան է, որն իրականացնում է մատակարարումներ: Մյուս կողմից էլ ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքն է: Բայց փոստացի, կռվողներն Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ն էին, ու հիմա նրանք պատերազմը դադարեցնելու թաստաթղթի տակ ստորագրություն չեն դրել: Այսինքն, որեւէ կոնկրետ պարտավորություն նրանք չեն ստանձնում:

