Այստեղ ընդդիմություն չկա, կա իշխանության հենարան. Սուրեն Պետրոսյան

Ներքաղաքական

Խորհրդարանական 2026 թվականի ընտրություններին արդեն իսկ պատրաստվում են ավելի քան 20 կուսակցություն: Ոմանք պաշտոնապես հայտարարել են մասնակցության մասին, ոմանք դեռ ակնարկներ են անում եւ տրամադրություններ ստուգում: Իսկ թե ինչ ծրագրեր ունի «Ժողովրդավարական համախմբում»-ը, «Իրավունք»-ը պարզել է կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:

Ձեր կուսակցությունը մասնակցելո՞ւ է գալիք՝ 2026 թվականի խորհրդանական ընտրություններին:

— Անպայման մասնակցելու ենք: Ծրագիրն իր դրույթներով մշակված եւ պատրաստ է, պարզապես, դեռ չենք ներկայացնում: Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում թեթեւ կոսմետիկ փոփոխության ենթարկվի, սակայն գլոբալ, գաղափարական, վեկտորային առումով շատ շուտվանից ծրագիրը կա: Ուղղակի, կարծում եմ՝ վաղաժամ է ծրագրի մասին խոսելը, քանի որ ո՛չ նախընտրական փուլի մեջ ենք, ո՛չ էլ ինչ-որ դրան նախորդող ժամանակահատվածում:

— Որքանո՞վ է ճիշտ ավելի քան 20 կուսակցությունով մասնակցել գալիք ընտրություններին եւ ակնկալել այս իշխանության հեռացում:

— Այստեղ ճիշտ կամ սխալի խնդիր չկա: Ես դեմ եմ, երբ ասում են, թե պետք է թողնել մեկ կամ երկու կուսակցություն մասնակցեն: Դա սխալ է: Գուցե սովորական քաղաքացիները ասեն, եւ իրականում ճիշտ լինեն, քանի որ հոգնել են այս խայտաբղետ իրավիճակից, բայց քաղաքական տեսանկյունից, շատ կոպիտ սխալ կլինի, որովհետեւ ցանկացած արդյունքի կամ հանգրվանի գնում են էվոլյուցիոն զարգացման, հղկման , կարծրացման արդյունքում եւ ոչ թե օրենքով կտրում են ու դրանով սահմանափակվում: Իմ համար խնդիրն այդ 20 կամ 30-ը չէ: Իմ համար խնդիրն այն է, որ այդ կուսակցությունները միայն բացառապես ակտիվանում են նախընտրական շրջանում: Դրանից առաջ եւ դրանից հետո նրանք որեւէ գործունեություն չեն ծավալում: Իսկ երբ նրանք ակտիվանում են նախընտրական շրջանում ցույց է տալիս, որ նրանք ակնհայտ ինչ-որ խնդիր են լուծում, որը ոչ մի կապ չունի ո՛չ պետության, ո՛չ համակարգի եւ ոչ էլ հայրենիքի հետ: Այսինքն՝ եթե կարգավորման խնդիր կա, ապա պետք է կարգավորվի, եթե կա կուսակցություն, ապա այն պետք է գործի եւ ոչ թե միայն ընտրությունից ընտրություն ուղղակի ակտիվանա կամ չակտիվանա:

— Չե՞ք կարծում, որ այդքան կուսակցությունների մասնակցությունը, պարզապես, ձայների մխսում են ապահովելու, որի հետեւանքով կրկին կվերընտրվի ներկայիս իշխանությունը:

— Բնականաբար, հնարավոր է, բայց դա էլ է կեղծ օրակարգ: Այսինքն՝ մեր պարագայում է կեղծ օրակարգ: Հիմա ի՞նչ եք կարծում, փոքր կուսակցություններն ումի՞ց կարող են ձայն փախցնել, օրինակ, եթե իշխանությունն ու ընդդիմությունը որակապես բացարձակ նույնն են եւ նրանց մեջ որեւէ տարբերություն չկա: Այսինքն՝ չկա ընդդիմություն, որը կարող է հավակնել փոփոխության կամ իրական ընդդիմություն լինի եւ իրենցից ինչ-որ մեկը ձայն փախցնի կամ մսխի: Այսինքն՝ մենք աբողջությամբ այլ իրականությունում ենք գտնվում: Այստեղ, որպես այդպիսին, որակապես այլ ընդդիմություն չկա, կա իշխանության հենարան: Եվ որեւիցե մեկը չի կարող անգամ նման քաղաքական բարոյական իմաստով խոսել ձայների մսխումից, քանի որ մենք ընդդիմություն չունենք: Քաղաքական նույն համակարգն է, նույն դրսեւորումները ու որակական փոփոխության մասին անգամ խոսք լինել չի կարող, հետեւաբար մսխման մասին եւս խոսք լինել չի կարող:

— «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը դաշինք կկազմի՞, օրինակ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնության կամ գործարար Սամվել Կարապետյանի կողմից ձեւավորվող քաղաքական ուժի հետ:

— Մարդու իրավունքների նախկին պաշտպանի հետ կապված տեսականորեն անգամ հնարավոր չէ, որովհետեւ տարբեր թեւերի ածանցյալ ուժերի հետ երբեք մենք դաշինք չենք կազմելու: Իսկ Սամվել Կարապետյանի շարժումն իրականում, ընդհանրապես չգիտեմ ինչի մասին է: Ես չեմ շփվել, սակայն այն պատկերացումը, որ ունեմ, հետեւյալն է՝ ձեւն է տարբեր, բայց բովանդակությունը՝ նույն նախկին թեւերի հետ առանցքային կապվածություն լինելն է: Եվ եթե իրականում իմ պատկերացումն այդպես է, ինչը ես վիզուալ կերպ տեսնում եմ, այդ ամենի նվազագույն պարագայում կրկին տեսականորեն հնարավոր չէ  համագործակցությունը: Կրկնում եմ՝ չեմ շփվել, չեմ ճշտել, չեմ ճանաչում, պարզապես, զգում եմ:

— Պարոն Պետրոսյան, իսկ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցություն հնարավոր համարո՞ւմ եք:

— Չգիտեմ՝ այս պահին կան արդյոք նման ուժեր: Ու ասեմ, որ մեր պարագայում ուժը չի կարեւոր խնդիրը: Կարեւորը մարդիկ են, ովքեր գաղափարի կրողն են ու զուրկ են կապանքներից եւ չեն սպասարկում նախկին եւ ներկա իշխանությունների օրակարգերը: Սա է ամենից կարեւորը: Գուցե այդպիսի ուժեր կան, որ ես չգիտեմ, սակայն այս պահին ում ես մտաբերում եմ՝ այդ ուժերի հետ բացառում եմ, որովհետեւ կա՛մ ածանցյալ են, կա՛մ ունեն մեզ հետ գաղափարական մեծ տարբերություններ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում