ՌԴ-ում հայկական ծագում ունեցող բլոգեր Արեգ Շչեպիխինը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
ՄիջազգայինԴատախազության դիրքորոշման հիման վրա 40-ամյա բլոգեր Արեգ Շչեպիխինը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։ Դատավճռի մասին հայտնել են Մոսկվայի դատախազությունից։
«Շչեպիխինը պատրաստել է սեփական հարցազրույցի տեսագրությունը և զետեղել այն իր անձնական սոցիալական ցանցերի էջում։ Տեսանյութում նա դիտավորյալ վիրավորել է մահմեդական կրոնական վայրերը՝ դրանով իսկ վիրավորելով հավատացյալների կրոնական զգացմունքները, ինչպես նաև արտահայտել է խտրական պահանջ, որ որոշակի ազգության և դավանանքի պատկանող անձինք լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը։
Դատարանը միաժամանակ նրան 2 տարի 6 ամիս ժամկետով զրկել է էլեկտրոնային կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերի, դրանց թվում՝ համացանցի կառավարմանն առնչվող գործունեությամբ զբաղվելու իրավունքից»,- նշել են գերատեսչությունում։

