Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ է շրջել իր նախագահական ինքնաթիռը՝ իմանալով, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մասնակցում է Եգիպտոսում անցկացվող խաղաղության գագաթաժողովին, որը նվիրված է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնել է թուրքական Milliyet պարբերականը։
Թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանի ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխում, սակայն վերջին պահին նախագահը հրահանգել է շրջել ինքնաթիռը և չմասնակցել գագաթնաժողովին։
Տեղական վերլուծաբանների կարծիքով՝ այդ քայլը կապված է Թուրքիայի և Իսրայելի միջև սրված հարաբերությունների հետ․ Անկարան բազմիցս քննադատել է Թել Ավիվի գործողությունները Գազայում և հանդես է եկել պաղեստինյան կողմի պաշտպանության օգտին։