Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտնել է, որ Ղրիմի տարածքում հայտարարվել է հրթիռային վտանգի ազդանշան։ Ինչպես փոխանցում է РБК-ն, ահազանգը գործի է դրվել մոսկովյան ժամանակով ժամը 18:03-ին։
«Հրթիռային վտանգ Ղրիմի Հանրապետությունում։ Եղեք զգոն», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Օդային տագնապի մասին հայտարարությամբ հանդես է եկել նաև Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ) խոցել են երկու անօդաչու թռչող սարք՝ մեկը Ղրիմի, մյուսը՝ Բելգորոդի մարզի երկնքում։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը ավելի վաղ նշել էր, որ Ֆեոդոսիայում հարվածի հետևանքով վնասվել է նավթաբազա, որտեղ առաջացել էր հրդեհ։ Ռուսաստանի կողմը չի բացառում, որ Ուկրաինայի հարձակումները կդառնան երկարատև և բազմաբաղադրիչ, իսկ դրանց հիմնական փուլը դեռ առջևում է։