«Սերժի ժամանակ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված․ Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը միջազգային փաստաթղթեր է հրապարակել՝ գրելով․

«Բազմիցս առիթներ ունեցել եմ փաստերով ապացուցելու, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։

Փաստել եմ, որ թե՛ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը, թե՛ միջազգային այլ դերակատարներ նշել են, որ «Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս»։

Ավելին. նույն Փաշինյանն է 2020-ին Կապանում ներկայացրել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որի համաձայն Արցախի կարգավիճակը պետք է որոշվեր «պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի» միջոցով, իսկ մինչ հանրաքվեի իրականացումը պետք է ապահովվեր Արցախի խաղաղ կենսագործունեությունը։

Նշել եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հրապարակային ասել, որ Ղարաբաղյան հարցի առանցքը կարգավիճակի հարցն էր։

Այժմ ձեր դատին կներկայացնեմ միջազգային փաստաթղթեր, որոնք հերթական անգամ կպայթեցնեն նիկոլիզմի փուչիկը։

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթները:

Այդ փաստաթուղթը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, որից բխում են այդ պետության գերակայություններն ու քայլերը:

Եվ այսպես․

1. 2013 թվականի ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կար առանձին դրույթ, որով ամրագրվում էր ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի կարևորությունը, այլև այն սկզբունքները (այդ թվում` ազգերի ինքնորոշման սկզբունքը), որոնք արծարծված էին համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում 2009-2011 թթ. (նկար 1)

2. 2016 թվականին ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնպես ներառված էր դրույթ, որտեղ կրկին, բացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ընդգծումից, արդեն հղում էր արված 2009-2013թթ. ԱՄՆ, ՌԴ 7 Ֆրանսիայի նախագահների (Օբամա, Սարկոզի, Մեդվեդև, Օլանդ, Պուտին) 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին (նկար 2)։

Հիշեցնեմ, որ այդ սկզբունքների մեջ էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխավորությունը:

Փաստացի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ այս իրավունքը դիտում էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում՝ մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին:

3. Եվ ահա՝ 2023 թվական, և ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա (ուստի նաև նկար չկա):

Իսկ ինչու՞ է բացակայում այդ հիշատակումը։

Պատասխանը շատ պարզ է. քանի որ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախն արդեն ճանաչել էր Ադրբեջանի անբաժան մաս։

Հանրագումարի բերելով վերլուծությունը՝ փաստենք. «Սերժի ժամանակ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված։ Իսկ Նիկոլի ժամանակ այն այլևս գոյություն չունի»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում