Վթարային անջատման փաստը թաքցնելու համար ՀԷՑ-ում պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից. Ռոմանոս Պետրոսյան

Հասարակություն

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին մարզային բնակավայրերից մեկում վթարային անջատման հետևանքով ավելի քան 6 ժամ հոսանքազրկմանը։

«Վթարի փաստի վերաբերյալ ՀԷՑ-ի համապատասխան մասնաճյուղի կարգավարական ծառայության հերթապահ կարգավարը (диспетчер) պատշաճ գրանցում չի կատարել գրանցամատյանում (անսալով մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի ակնհայտ ապօրինի ցուցումին) և սահմանված կարգով անմիջապես չի զեկուցել ՀԷՑ-ի կենտրոնական կարգավարական ծառայությանը։

Վթարի փաստը միայն ժամեր անց է հայտնի դարձել ՀԷՑ-ի բարձր ղեկավարությանն ու կենտրոնական կարգավարական ծառայությանը, ինչի արդյունքում լրացուցիչ հսկողություն է սահմանվել վերականգնողական աշխատանքների նկատմամբ, և երկու ժամ անց արդեն էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Իրավիճակի մանրակրկիտ համադրման, ինչպես նաև տվյալ հերթափոխի աշխատակիցների և պատասխանատու պաշտոնյաների կողմից իրականացված գործողությունների և ձեռնարկված միջոցառումների համակողմանի վերլուծության արդյունքում ի հայտ եկած փաստերի հիմամբ աշխատանքից ազատվել են՝

— մասնաճյուղի տնօրենի տեղակալ - գլխավոր ճարտարագետը,

— մասնաճյուղի օպերատիվ կարգավարական ծառայության պետը,

— տվյալ ծառայության ավագ կարգավարը (հերթապահը),

— մասնաճյուղի էլցանցերից մեկի պետը,

— տվյալ էլցանցի պետի տեղակալ - գլխավոր ճարտարագետը։

Հորդորս է՝ «ՀԷՑ» ՓԲԸ բոլոր աշխատակիցներին ու ամենատարբեր մակարդակների պատասխանատու պաշտոնյաներին. ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու՝ ձեր աշխատանքային պարտականություններն իրացնելիս գործել բացառապես ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում՝ հարգելով ընկերության լավագույն շահը և առաջնորդվելով ՀՀ պետական ու հանրային շահով։

Ըստ այդմ՝ կոչ եմ անում վերադասից տրվող՝ ակնհայտ ապօրինի և ընկերության ու մեր քաղաքացիների օրինական շահերին հակասող ցանկացած հանձնարարություն կամ ցուցում չկատարել և այդ մասին անմիջապես տեղյակ պահել ընկերության անվտանգության և վերահսկողության տնօրինությանը կամ անձամբ ինձ՝ կապի ցանկացած միջոցներով։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի հազարավոր բարեխիղճ և ազնիվ աշխատակիցներին»,- գրել է նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում