Նեթանյահուն չի մասնակցի Շարմ էլ Շեյխում կայանալիք գագաթնաժողովին
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղյալ է հայտարարել Շարմ էլ Շեյխում կայանալիք գագաթնաժողովին իր մասնակցությունը։
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Հիշեցնենք, որ Շարմ Էլ Շեյխ քաղաքում կանցկացվի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

