Թրամփը մտադիր է Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռների մատակարարման հարցը քննարկել... Պուտինի հետ
ՄիջազգայինԹրամփը մտադիր է Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռների մատակարարման հարցը քննարկել... Պուտինի հետ:
«Անկեղծ ասած, ես կարող եմ խոսել Ռուսաստանի հետ «Տոմահավկ»-երի մասին։ Արդյոք նրանք ուզո՞ւմ են, որ «Տոմահավկ»-ները թռչեն իրենց ուղղությամբ։ Ես այդպես չեմ կարծում։ Կարծում եմ, որ պետք է խոսեմ Ռուսաստանի հետ այդ մասին։ Ես այս մասին ասել եմ նախագահ Զելենսկուն, քանի որ «Տոմահավկ»-երը նոր էսկալացիա են»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հայտարարել է, որ կարող է սպառնալ Ռուսաստանին Կիևին այդ հրթիռներով մատակարարելով, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել պատերազմը։
«Ես կարող եմ ասել. «Տեսեք, եթե այս պատերազմը չլուծվի, ես նրանց կուղարկեմ «Տոմահավկ»-ներ։ Ես կարող եմ ուղարկել դրանք։ «Տոմահավկ»-ները անհավանական զենքեր են, շատ հարձակողական։ Եվ անկեղծ ասած, Ռուսաստանը դրանց կարիքը չունի։ Նրանք դրանց կարիքը չունեն։ Այո, ես կարող եմ նրանց ասել, որ եթե այս պատերազմը չլուծվի, մենք շատ լավ կարող ենք դա անել։ Կարծում եմ՝ տեղին է բարձրացնել այդ հարցը։ Այո, ես ուզում եմ, որ այս պատերազմը լուծվի», - ասաց Թրամփը։
Նա հավելեց, որ Պուտինը «հիանալի տեսք կունենար, եթե լուծեր Ուկրաինայի հակամարտությունը»։ «Եվ կարծում եմ, որ նա դա անելու է, կտեսնենք», - հավելեց ԱՄՆ նախագահը։

