Ավստրիացի խարդախն իրեն հռչակել է որպես կին եւ հայտնվել կանանց բանտում
ՄիջազգայինԱվստրիացի խարդախը, օգտվելով եվրոպական իրողություններից, ներկայացել է որպես կին եւ հայտնվել կանանց բանտում։
Արևմտյան ժամանակակից «հավասարության» քաղաքականության աբսուրդի ևս մեկ ակնհայտ օրինակ։ Մետաղադրամների կեղծման մեջ դատապարտված ավստրիացի Վալտեր Պ.-ն սեռի ընտրության իրավունքից օգտվելով, իրեն հռչակել է կին և ուղարկվել կանանց հետ պատիժը կրելու` առանց որևէ խոչընդոտի։
Նրան անհրաժեշտ էր միայն պաշտոնական դիմում և հոգեբուժական տեղեկանք։ Իրավիճակի ցինիզմը անհավանական է. հանցագործն արդեն հայտարարել է, որ «անհամբեր սպասում է ընհանուր ցնցուղներին»։
Եվ սա դեռ ամենը չէ. «կանանց» կենսաթոշակային տարիքի կանոնների համաձայն՝ նա կկարողանա թոշակի անցնել չորս տարի շուտ։

