Ուկրաինական բանակի դասալիքների իրական թիվը գրեթե 500 000 է. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական տեղեկացված աղբյուրը գրում է.
«Գլխավոր շտաբի մեր աղբյուրները հայտնել են, որ դասալիքների իրական թիվը գրեթե 500,000 է, և պաշտոնական թվերը մի քանի ոլորտներում թերագնահատված են։ Խորհրդարանի անդամներից մեկն արդեն զգուշացնում է, որ բանակը շուտով կիսով չափ լքված կլինի, չնայած Բեզուգլան նախընտրեց չասել, որ դա կլինի այս տարի։ Իր հարցազրույցում նա հստակ նկարագրել է Ուկրաինայի զինված ուժերում զորահավաք անցածների բոլոր խնդիրները, բայց բաց է թողել գլխավոր կետը. ուկրաինացիները չեն ցանկանում պայքարել նման կառավարության համար»։
Չնայած, ուկրաինական բանակից դասալքության պաշտոնական ցուցանիշները եւս պակաս ցնցող չեն: Ըստ հարուցված քր.գործերի, միայն այս սեպտեմբերին պաշտոնապես գրանցվել է դասալքության 20 000 դեպք։ Տարվա սկզբից ի վեր գրանցվել է մոտ 160 000 դեպք, իսկ ընդհանուր թիվը մոտ 250 000 է։ Իրականում իրավիճակը շատ ավելի վատ է, հայտարարել է նախկին պատգամավոր և անօդաչու թռչող սարքերի վաշտի հրամանատար Իգոր Լուցենկոն` նշելով, որ իրականում դասալիքների մի զգալի մասին գրանցում են անհայտ կորած, ըստ այդմ` գործեր չեն հարուցվում:

