Երբեք ինձ չեմ ների, որ այդպես էլ չկարողացա անթերի խոսել իմ մայրենի լեզվով. Բացառիկ զրույց 99-ամյա լեգենդի հետ

Սպորտ

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, հռչակավոր «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն և Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը նշում է ծննդյան 99-ամյակը:

Ի՞նչ երազանք ունի 99-ամյա ֆուտբոլի լեգենդը, որը դեռ չի իրականացել «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում կիսվել է լեգենդը.

-Լավ հարց էր, չէի մտածել(-ժպտում է. Հեղ) .Չունեմ, հավատացեք, չունեմ, ես անշնորհակալ կլինեմ, որ կյանքից տրված իմ անձնական, գործնական հաւողություններից դժգոհ եմ: Այո, ճիշտ նշեցիք, բոլորեցի 99-ամյակս, բայց մինչեւ այժմ ես գնահատված ու կարեւորված եմ, ես աշխատում եմ, ունեմ անուն, պատիվ, հեղինակություն, ինձ հարգում եւ ակնածանքով են վերաբերում ոչ միայն իմ ՌԴ-ում եւ Հայաստանում, այլ աշխարհի տարբեր երկրներում: Էլ ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Ուստի միակ երազանքս այն է, որ երբ հասնեմ կյանքիս մայրամուտին` հանգիստ ու խաղաղ հեռանամ այս կյանքից, դա էլ լինի ու ուրիշ ոչ մի երազանք չունեմ:

- Ինչն՞ եք ամենաշատը սիրում Հայաստանում:

-Հայաստանն ամբողջությամբ, խենթանում եմ հայրենիքիս համար մինչ օրս ու այդպես է լինելու մինչեւ կյանքիս վերջին վարկյանը:

-Ի՞նչ Հայաստանի մասին եք երազում:

-Տարածքային առումով ամբողջական, համախմբված ու բարեկեցիկ Հայաստանի մասին եմ երազում:

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

-Մարդկային ստորությունից:

-Ի՞նչը, ինքներդ Ձեզ երբեք չեք ների:

-Երբեք ինձ չեմ ների, որ այդպես էլ չկարողացա անթերի խոսել իմ մայրենի լեզվով:

-Ի՞նչը չեք ների առհասարակ:

-Դավաճանությունը:

-Ի՞նչ է սերը Ձեզ համար:

-Կյանքը գեղեցիկ եւ լիարժեք ապրելու իմաստ:

-Արտասվո՞ւմ եք:

-Նախկինում` հազվադեպ, հիմա արցունքներս ինքնաբերաբար հոսում են Արցախ անունը լսելիս:

-Եթե իմանայիք, որ Ձեզ մնացել է ընդամենը 24 ժամ ապրելու, որը կլիներ Ձեր գործողությունը:

-Ամեն ինչ կանեի, որ 24 ժամում հասցնեի շատ բարի գործեր անել, ու այդ պահին իմ ձեռքին եղած ողջ գումարը կփոխանցեի չքավորներին:

- Թեեւ Դուք նշեցիք, որ առողջական վիճակից ելնելով Հայաստան գալ, ցավոք չեք կարող, բայց եթե Ձեր առողջությունը ներեր ւ կարողանայիք այցելել հայրենիք, ո՞րը կլիներ Հայաստանում այն վայրը, որ առաջինը կայցել էիք:

-Առաջին հերթին կայցելեի «Արարատ 73-»-ի մահացած տղաների գերեզմաններին, հաջորդը, որ կանեի դա իմ ողջ մնացած թիմակից տղաներին այցելելը կլիներ, կգնայի պինդ կգրկեի Սերգեյ Պողոսյանին, ում հետ ավելի սերտ կապի մեջ եմ քան մյուս տղաների հետ...

-Եվ վերջում, կա՞ հարց, որը չհնչեց, բայց, որին կցանկանայիք անդրադառնալ: 

-Ուզում եմ հայ ազգիս ասել, որ ես Ձեզ հետ հավասար լացում եմ, տխրում եմ եւ ուրախանում եմ, ես Ձեզ հետ եմ իմ հայ ազգ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում