Ամերիկյան «Patriot»-ների արդյունավետությունն Ուկրաինայում 42%-ից նվազել է մինչև 6%. Ուկրաինական գեներալ
Միջազգային«Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արդյունավետությունը Ուկրաինայում 42%-ից նվազել է մինչև 6%», - ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իգոր Ռոմանենկոն...
Պատճառը, ըստ նրա, ռուսական հրթիռների նոր մոդիֆիկացիաների օգտագործումն է, որոնք այժմ ավելի մանևրային են և կարողանում են խուսափել հակաօդային կրակից։
6% արդյունավետությունը էապես ավելացնում է ամերիկյան համակարգերի ծախսատաությունը, եթե մյուս բոլոր նյուանսները մի կողմ թողնենք: Առանց այդ էլ Patriot-ի հրթիռները թանկ հա-ույք են (յուրաքանչյուրը մի քանի միլիոն դոլար)։ Եթե 100 հրթիռից միայն 6-ը կարող է հասնել թիրախին, ապա ստացվում է, որ մի քանի հարյուր միլիոն ծախսով խոցվում է առաջելագույնը մեկ-երկու միլիոնանոց թիրախ։ Դա շատ վատ գովազդ է «Patriot»-ների համար և... լավ գովազդ, օրինակ, ռուսական «Իսկանդեր-Մ»-ների համար։
Իհարկե, այստեղ կա այն հարցը, թե ուկրաինացի գեներալը չգիտակցելո՞վ է նման վնաս հասցնում ԱՄՆ-ին, թե՞ նրան հուշել են դա անել:

