Երբ հայ տեսնելուց «Նիկիոլ» էին գոռում, էս բռնակալ բատյան Նիկոլի հետույքը պինդ բռնած նկարվելու ժամանակ վիզ էր դնում

Իրավական

ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՈՐՈՇԻՉ, ԱՅԼ' ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒ ՆԸ

Սովետի տարիներին,երբ դրսում հայի էիր հանդիպում,անկախ նրանից որ աշխարհագրական գոտուց էր,ինչ մաստի ու խելքի էր,դառնում էիր նրա պատնեշն ու պատվարը այլազգիների կողմից իրականացվող հարցերի լուծման ժամանակ։Ավելին,դրանից հետո այլազգիների կողմից ավելի էիր հարգվում ու ընդունվում։ Այսօր Հայաստան դեսանտ իջաց որոշ գրանտ ծծող անձանց քաղաքականության արդյունքում այնպես են պառակտել ազգն ու երկիրը,որ կուսակցական շահը վեր է դասվում պետական շահից։
Հարկավոր է իմանալ.

        Ոչ թե քաղաքական հակասություններն են որոշիչ, այլ ազգային արժանապատվությունը 

Վերջին օրերին Բելառուսի նախագահի հրապարակային իր արևին հեգնանքն ու նվաստացուցիչ վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին չեն կարող դիտվել որպես «անվնաս կատակ»։ Նման պահվածքը ոչ թե ուղղված է մեկ անձի, այլ մեր պետությանը, մեր ժողովրդի արժանապատվությանը։

Ազգային արժանապատվությունը կուսակցական վեճերի առարկա չէ։ Քաղաքական բանավեճերը ներքին հարթության խնդիր են, իսկ արտաքին առերևույթ նվաստացումները վերաբերում են բոլորիս։ Այս պահերին յուրաքանչյուր հայ պարտավոր է պաշտպանել Հայաստանի ղեկավարին՝ ոչ թե անձնական համակրանքի պատճառով, այլ քանի որ նա մեր պետության դեմքն է արտաքին աշխարհում։

 Միջազգային օրինակներ

Պատմությունն ու ժամանակակից քաղաքական պրակտիկան ցույց են տվել, որ ազգերն իրենց ղեկավարներին պաշտպանում են արտաքին հարձակումների պարագայում, անկախ ներքին քաղաքական տարաձայնություններից․

Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին վիրավորական արտահայտություններ էին հնչել այլ պետության ղեկավարի կողմից, Ֆրանսիայի ընդդիմության  ամենասուր քննադատողները—բացահայտ կանգնեցին նրա կողքին՝ հստակ ասելով. «Նա Ֆրանսիայի նախագահն է, ու դա բոլորիս պատիվն է»։

Երբ ԱՄՆ նախագահ
 Դոնալդ Թրամփին օտար առաջնորդները քննադատել կամ հեգնել էին, հենց ամենակոշտ ընդդիմախոսները հստակ ընդգծում էին. «Մենք կարող ենք վիճել ներսում, բայց դրսում նա մեր նախագահն է»։

Նույնիսկ Մեծ Բրիտանիայում՝ երբ վարչապետ Բորիս Ջոնսոնի հասցեին հեգնանք էր հնչել եվրոպացի պաշտոնյայի կողմից, ընդդիմադիր լեյբորիստներն առաջիններից էին, որ հրապարակայնորեն պաշտպանեցին նրան որպես երկրի ղեկավարի։

Այս ամենը արվում է ոչ թե հանուն տվյալ անձի, այլ հանուն պետության արժանապատվության։ Իսկ արժանապատվությունը պարտավոր ենք պաշտպանել բոլորս՝ անկախ քաղաքական հայացքներից։Այն բնական իրավունքի նորմ է։
    

Իրավամբ ,երբ օտար ղեկավարն իրեն թույլ է տալիս իր ,,պանյատկեքով,, ծաղրել երկրի
 վարչապետին և տեսնում է, որ դրա դիմաց ստանում է հայերի մի մասի ծափահարությունը հորթային հրճվանքը, դա նրան համոզում է, որ  կարող է անպատիժ նվաստացնել նաև մեր պետությանը։ Դա արդեն ոչ թե անձի, այլ ամբողջ ազգի նվաստացում է։
     Հայ ժողովուրդը հազարամյակներով ապրել է պատվով։' չունենալով անգամ պետականություն,ապրելով օտարի լծի տակ։ Մենք իրավունք չունենք հրաժարվել այդ արժեքից։

Ես կարող եմ ունենալ իմ քննադատությունը Փաշինյանի,նրա կաբինետի քաղաքականության հանդեպ ,բայց,,, երբ օտար,այն էլ ավտորիտար  պետության ղեկավարը,ով երեսուն տարի միահեծան կառավարում է իր երկիրը, նրան  փորձ է կատարում նվաստացնում է, ես պարտավոր եմ պաշտպանել նրան՝ որպես իմ երկրի ղեկավարի և որպես հայի։
Այս հարցում լռությունը համարժեք է նվաստացման ընդունմանը։

     Հ,Գ,
       Երբ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ առաջին անգամ մասնակցեց ՍՆԳ ի նիստին ,իսկ նրա անունը դուրս էր եկել ու հասել անգամ հեռավոր բեդվիններին,հայ տեսնելուց ,,Նիկիոլ,, էին գոռում, էս բռնակալ բատյան Նիկոլի հետույքը պինդ բռնած նկարվելու ժամանակ վիզ էր դնում ու իր մոտ ստացվում էր,որ անմիջապես կողքը նկարվի։
   Չքաղաքականացնել
Փաստաբան'  Լևոն Բաղ դասարյան

https://iravunk.com/sim/?p=324977&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ