Ռուսական բանակը գրավում է Պոլտավկան` դուրս գալով Գուլյայպոլեի մերձակա թիկունք (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը գրավում է Պոլտավկան` դուրս գալով Գուլյայպոլեի թիկունք:
Ռուսական հարձակումը Զապորոժիեի արեւելյան եւ Դնեպրոպետրովսկի հարավային թեւում շարունակվում է նույն ակտիվությամբ որը կանգնեցնել ուկրաինական կողմն այդպես էլ չի կարողանում:
Ներկա փուլում ռուսները վերահսկում են Յանուչար գետի ողջ արեւելյան հատվածը (Քարտեզում), որի արեւմտյան հատվածով` Ուսպենսկայա-Պոլտավկագ ծով անցնում է այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանության վերջին կառուցված պաշտպանական համակարգը: Այս գծի հիմնական հանգույցն էլ հանդիսանում է Պոլտավկան, որը, անցնելով Յանուչարը, ռուսներն գրեթե գրավում են:
Այսպիսով, ճեղքելով ուկրաինական պաշտպանության հիշատակված գիծը, ռուսները կհարվածեն Ուսպենովկա-Գուլյայպոլե մայրուղու ուղղությամբ (Քարտեզ 2)` ողջ Ուսպենովկայի հատվածը զրկելով մատակարարումների ուղիներից, եւ դուրս գալով Արեւելյան Զապորոժեում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցի` Գուլյայպոլեի մերձակա թիկունք:
Միաժամանակ ռուսները մի փոքր հյուսիսում գրոհում են նաեւ Վիշնեվոե խուտորը, որից հետո բացվում է նաեւ Պոկրովսկոե-Գուլյայպոկե հիմնական մայրուղին տանող ճանապարհը:

