Ծանր մարտեր են սկսվել աֆղանա-պակիստանյան սահմանին (Տեսանյութ)
ՄիջազգայինԾանր մարտեր են սկսվել աֆղանա-պակիստանյան սահմանին։
Կատաղի բախումներ են ընթանում Կունար, Նանգարհար և Հելմանդ նահանգներում։ Թալիբանի ուժերը մի քանի ուղղություններից հարձակվել են Պակիստանի սահմանային դիրքերի վրա, ինչի հետևանքով նրանք մի քանի շրջաններում նահանջել են։
Թալիբանն ակտիվորեն լրացուցիչ ուժեր է նետում շփման գիծ։
Բախման պատճառն օրերս Պակիստանի կողմից Աֆղանստանի մայրաքաղաքին հասցրե ավիահարվածն է:
Բայց հետեւեց Աֆղանստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որ Պակիստանում «հաջողված հակահարվածային գործողությունը» ավարտված է։ «Այսօր երեկոյան Աֆղանստանի Իսլամական Էմիրության զինված ուժերը, ի պատասխան Պակիստանի բանակի կողմից Աֆղանստանի օդային տարածքի բազմակի խախտումների և Աֆղանստանի տարածքում օդային հարվածների, հաջող հակահարվածային գործողություն են իրականացրել Պակիստանի անվտանգության ուժերի դեմ Դուրանդ գծի երկայնքով»։
Եթե չլինի Պակիստանի պատասխանը, այսքանով կարող է բախումը կանգնել:

