«ԹՇՆԱՄՈՒՆ ՊԱՏՃԱՌԵԼ Է ՄԵԾԱՔԱՆԱԿ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՈՒ ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ». ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆ
ՀասարակությունՀոկտեմբերի 9-ը, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի անմահ հերոս ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 5 տարի է անցել։ Անմահ հերոսի շիրիմին այցելեցին հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին ։Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Գևորգը ծնվել է 2001 թվականի փետրվարի 10-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Անմահ հերոսի եղբայրը ՎԱՐԴԳԵՍԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց. «Եղբայրս միշտ ասում էր, որ Արցախում է ծառայելու և հենց այդպես էլ եղավ, 2019-ի հուլիսի 9-ից ծառայության է անցել Արա լեռան զորամասում, սակայն պատերազմի առաջին օրվանից սկսած եղել է ամենաթեժ կետերում։ Նա առանց վարանելու կատարել է իր առջև դրված բացառապես բոլոր մարտական առաջադրանքները ու իր «Գրադ» տեխնիկայի հրետանիով կարողացել է մեծաքանակ կորուստներ պատճառել նենգ թշնամուն ու նույնիսկ նրան հետ չի պահել իր հրետանու անսարք վիճակը։ Ժամանակին, ճիշտ կողմնորոշվելով, կարողացել է շատ արագ վերանորոգել ու կրկին անցնել մարտական գործողությունների կատարմանը։ Պատերազմի թեժ օրերին, ամեն օր զանգում էր ու հարցնում բոլորից, ասում էր հո մեր գյուղից մարդ չի եկել, թող ոչ ոք չգա, ես կկռվեմ բոլորի փոխարեն։ Եվ, այո, նա կռվեց մեր բոլորի փոխարեն, չխնայելով ոչ մի բան, զոհվեց հերոսաբար։ Հայրենասիրությունն նրա հոգու մեջ էր, նա ոչ մի անգամ չէր խոսում այդ մասին, բայց կռվով ապացուցեց»։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
... Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

