Ռուսական ավիացիան արդուկել է Ուկրաինայում բացառիկ նշանակության հանքավայրը, որը կարեւորագույն պաշտպանական հանգույց է դարձել (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական ավիացիան ФАБ սավառնող ավիառումբերով Պոկրովսկի տիրույթում` Ուդաչնոյե բնակավայրի հյուսիսում գտնվող «Կրասնոարմեյսկայա-Արևմտյան թիվ 1» հանքավայրին: Տեսանյութից դատելով՝ հանքի գլխամասային կառույցները, որոնք Ուդաոեի և Կոտլինոյի շրջակայքում գերիշխող բարձունքներն էին, ոչնչացվել են: Վերելակի վերին կառուցվածքը նույնպես էական վնաս է կրել:
Ի հաշիվ գերիշխող դիրքի, այստեղ տեղակայված էին անօդաչու թռչող սարքերի մեծ թվով օպերատորներ, որոնց գործողությունները լուրջ խնդիր էր հանքավայրի ուղղությամբ ռուսների ծավալվող հարձակմանը:
Այս հանքավայրի գրավումը ունի ռազմավարական իմաստ: Նախ, այստեղ է արդյունահանվում Ուկրաինայում եզակի ածուխի տեսակ, որն օգտագործվում է կոքս արտադրելու համար: Իսկ կոքսը պողպատի արտադրության կարևորագույն տարր է, որը երկրի համար արտարժութային եկամտի առումով զիջում է միայն գյուղատնտեսությանը։ Հանքավայրը եթե անցնի ռուսներին, ուկրաինական պողպատի արդյունաբերություն ոչնչանում է, կամ պետք է կոքսը դրսից բերեն:
Ռազմական առումով. գրավելով այս հանքավայրը, որը տվյալ հատվածում ուկրաինական պաշտպանության վերջին հիմնական հենակետերից է, ռուսները դուրս են գալիս օպերատիվ տիրույթ: Այն է` կարող են քիչ պաշտպանված հատվածով զարգացնել հարձակումը դեպի Դոբրոպոլեի արեւմտյան հատված (Քարտեզում): Բացի այդ, դուրս գալ Պավլոգրադ-Դնեպրոպետրովսկ տանող հիմնական մայրուղի:

