Թող ուրիշները չդասեն ինձ լավագույն տասնյակում կամ հարյուրյակում, դա կարևոր չէ․ Մխիթարյան

Սպորտ

Armsport.am-ի հաղորդմամբ Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր Gazzetta.it պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին։

 

— Չե՞ք ափսոսում, որ երբեք չեք ստացել համաշխարհային աստղերին բնորոշ ճանաչում։

 

— Յուրաքանչյուրն իր ճաշակն ունի։ Ես խաղում եմ ֆուտբոլը սիրելու, կյանքը վայելելու և ինքս ինձ հետ ներդաշնակ լինելու համար։ Եթե ես գոհ եմ ինքս ինձնից, դա ինձ բավական է։ Թող ուրիշները չդասեն ինձ լավագույն տասնյակում կամ հարյուրյակում, դա կարևոր չէ։ Եթե թույլ լինեի, չէի խաղա այն ակումբներում, որտեղ խաղացել եմ։

 

— Դուք տիրապետում եք հինգ լեզվի։ Խաղի ընթացքում ո՞ր լեզվով եք մտածում։

 

— Ֆուտբոլի լեզվով՝ միակ, համընդհանուր լեզվով։ Մյուս լեզուներն անհրաժեշտ են ուրիշներին ինչ-որ բան փոխանցելու համար, նույնիսկ մարզումների ժամանակ, քանի որ ես միշտ ձգտում եմ հաղթել։

 

— Ընտրեք մի բառ, որը բոլոր լեզուներում նույն նշանակությունն ունի։

 

— Կյանք։ Life. Vie.։ Իմ կյանքը ֆուտբոլում է, այստեղ եմ երջանիկ և ուզում եմ մնալ։

 

— Ձեր «անպարտելի» բառը երբեմն կարծես բեռ էր դարձել։ Դուք ինքներդ ասել եք. «Երբեմն մենք մեզ չափազանց ուժեղ ենք զգում և կորցնում ենք կենտրոնացումը»…

 

— Այո, դա ակնհայտ խնդիր էր։ Մենք կորցրինք միավորներ, քանի որ, հավանաբար, ենթագիտակցորեն կարծում էինք, որ միևնույն է կհաղթենք։ Հիմա բոլորս՝ մարզչի հետ միասին, աշխատում ենք այդ սխալը չկրկնելու վրա։ Բայց ես հավատում եմ, որ եթե լավ մարզվենք և նվիրվենք թիմին, «Ինտերի» համար ամեն ինչ հնարավոր է։ Դա ամբարտավանություն չէ, այլ հաղթանակի ձգտում։

 

— Ձեր վերջին խոսքը՞։

 

— Կյանք։ Ամեն ինչ, ինչ անում եմ, կյանքի համար է։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում