Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները նորից կտրուկ շիկանում են
ՄիջազգայինԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը, որը որոշ ժամանակ թվում էր, թե մտել էր հարաբերական խաղաղության փուլ, կրկին սրվում է: Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հարավային Կորեայում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման չեղարկումը ազդարարում է երկու համաշխարհային տերությունների միջև լարվածության նոր փուլի սկիզբը: Մինչդեռ Վաշինգտոնը վերջերս հույս ուներ Պեկինի հետ առևտրային և քաղաքական կապերի կայունացման, ներկայիս սրացումը ցույց է տալիս դիվանագիտական դադարի խզումը: Ավելին, ԱՄՆ նախագահը 100% մաքսատուրք է սահմանել չինական արտահանման վրա։
Սպիտակ տան կտրուկ արձագանքը պայմանավորված էր Չինաստանի կողմից հազվագյուտ մետաղների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար կարևոր բաղադրիչների արտահանման վրա սահմանափակումներ սահմանելու որոշմամբ: Այս ռեսուրսները կարևոր են համաշխարհային մատակարարման շղթաների համար, ներառյալ էլեկտրոնիկան, էներգետիկան, հեռահաղորդակցությունը և պաշտպանությունը: Չինաստանի մենաշնորհն այս ոլորտում թույլ է տալիս Պեկինին օգտագործել արտահանման քաղաքականությունը որպես աշխարհատնտեսական լծակ, ինչը մտահոգություններ է առաջացնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև նրա դաշնակիցների մոտ: Վաշինգտոնի արձագանքը արագ էր: Թրամփը նշեց, որ քննարկում է չինական արտադրանքի վրա լայն մաքսատուրքային սահմանափակումների հնարավոր կիրառումը և պատրաստ է կիրառել հակադարձ ճնշում: Նրա հայտարարությունները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները նույնպես ունի եզակի ռեսուրսներ և տեխնոլոգիական հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել դիմակայության մեջ:
Արդյունքում, ականատես ենք լինում գլոբալ դիմակայության նոր փուլի, որտեղ կարևորագույն ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը դառնում է հիմնական տարր։
Բանակցություններից հրաժարվելը հատուկ խորհրդանիշ է ստանում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դիվանագիտական հաջողությունների ֆոնին: Մի տարածաշրջանում խաղաղության նախաձեռնության առաջխաղացման և մեկ այլ տարածաշրջանում առևտրային կտրուկ սրման միջև հակադրությունը ընդգծում է Վաշինգտոնի առաջնահերթությունները համաշխարհային մրցակցության պայմաններում: Թրամփի վարչակազմի համար Չինաստանը հիմնական համակարգային մարտահրավեր է ամերիկյան գերիշխանության վրա հիմնված միջազգային կարգի համար։
Երկու կողմերի վերջին գործողությունները վկայում են ռազմավարական անվստահության և երկարատև դիմակայության նախապատրաստման փուլի անցման մասին: Խոսքն այլևս այնքան էլ առևտրի մասին չէ, որքան համաշխարհային տեխնոլոգիական հոսքերի և ռեսուրսների նկատմամբ վերահսկողության, որոնք որոշում են 21-րդ դարի տնտեսական և քաղաքական առաջնորդությունը: Թրամփի հրաժարումը Սի Ցզինպինի հետ հանդիպելուց և նրա կողմից լայնածավալ մաքսատուրքերի հնարավոր սահմանման մասին հայտարարությունը Միացյալ Նահանգներին պատրաստում են պայքարի նոր փուլի, որտեղ փոխզիջումները զիջում են զսպման քաղաքականությանը:
Այսպիսով, հաստատվում է այն տեսակետը, որ Թրամփը, չկարողանալով միաժամանակ գործել բոլոր ճակատներով, ձերբազատվում է Մերձավոր Արեւելքի մեծ պատերազմից, կփորձի արագորեն ձերբազատվել ուկրաինական ուղղությունիօց` հիմնական ջանքերը կենտրոնացնելով ներամերիկյան սուր պայքարի եւ չինական ուղղության վրա:
Չնայած, Չինաստանի հետ պայմանավորվելու, այն է` «նոր Պոտսդամի» տարբերակը սխալ է չեղարկված համարելը:

